Հա

Քաղաքական

18/08/2018

Իրանը դիւանագիտական բողոք է յայտնել Վրաստանին

Վրաստանում Իրանի դեսպանութիւնը դիւանագիտական լուրջ բողոք է յայտնել այդ երկրին՝ Թբիլիսիի օդանաւակայանում մի շարք իրանցի ուղեւորուհիների նկատմամբ անարգանքի դրսեւորման հետ կապւած, որոնց անվտանգութեան ստուգումների ընթացքում ստիպել են հանել հիջաբները:

«alikonline.ir» - Վրաստանում Իրանի դեսպանութիւնը դիւանագիտական լուրջ բողոք է յայտնել այդ երկրին՝ Թբիլիսիի օդանաւակայանում մի շարք իրանցի ուղեւորուհիների նկատմամբ անարգանքի դրսեւորման հետ կապւած, որոնց անվտանգութեան ստուգումների ընթացքում ստիպել են հանել հիջաբները:

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին յայտարարել է, որ Թեհրանը լուրջ բողոք է յայտնել Վրաստանին՝ Թբիլիսիի օդանաւակայանում տեղի ունեցած միջադէպի կապակցութեամբ:

Ըստ նրա՝ Վրաստանում Իրանի դեսպանութիւնն իր բողոքն է յայտնել այդ երկրի համապատասխան մարմիններին, իսկ ԱԳՆ հիւպատոսական վարչութիւնն էլ բողոքի նոտա է յղել Իրանում Վրաստանի դեսպանութեանը՝ դեսպանից բացատրութիւն պահանջելով:

Նշենք, որ միջադէպը տեղի է ունեցել Թբիլիսի-Սպահան չւերթի անվտանգութեան ստուգումների ժամանակ, երբ Թբիլիսիի օդանավակայանի անվտանգութեան աշխատակիցներն իրանցի ուղեւորուհիներին ստիպել են հանել հիջաբները:

Ղասեմին տեղեկացրել է, որ ստեղծւած խնդիրը գտնւում է Վրաստանում Իրանի դեսպանութեան ուշադրութեան կենտրոնում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։