Հա

Քաղաքական

18/08/2018 - 08:50

Փորձագէտ. «Իրան ներխուժումը կը դառնայ ԱՄՆ-ի պատմութեան մէջ նմանը չունեցող աղէտ»

Իրանի վերաբերեալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մօտեցումը յղի է վտանգով եւ կարող է տարածաշրջանում կոնֆլիկտ առաջացնել, որը արագ կը սրւի:

«alikonline.ir» - Իրանի վերաբերեալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մօտեցումը յղի է վտանգով եւ կարող է տարածաշրջանում կոնֆլիկտ առաջացնել, որը արագ կը սրւի:

Նման կարծիք է ԱՄՆ-ի Միջազգային եւ ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտի միջազգային քաղաքականութեան եւ անդրատլանտեան յարաբերութիւնների հարցերով գիտաշխատող Դանա Ալինը:

«Կարծում եմ, որ ռազմական հակամարտութեանը տանող միջադէպերի սրման ներուժ կայ, դա յղի է վտանգով: Նոյնիսկ եթէ ռեժիմի փոփոխութիւն (Իրանում-ԽՄԲ.) լինի, մեր փորձը չի կարող մեզ ասել, թէ դա աւելի լաւ կը լինի, հաշւի առնելով այն, ինչ տեղի ունեցաւ Իրաքում»,- ասել է Ալինը:

Ըստ նրա՝ Իրան ներխուժումը քաոս կառաջացնի եւ ԱՄՆ-ի պատմութեան մէեջ նմանը չունեցող աղէտ կը դառնայ: Նա նշել է, որ Իրանի վերաբերեալ Թրամփի ռազմավարութիւնը կցկտուր է եւ բաւական անարդիւնաւէտ: Ալինը ենթադրել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը պայմանաւորւած էր նախկին նախագահ Բարք Օբամայի քաղաքականութեան ձեռքբերումներից մէկը ոչնչացնելու ձգտմամբ:

Նա նշել է, որ Թրամփը կարող է շատ տհաճութիւններ պառճառել Իրանին, իսկ նա կարող է նաեւ ԵՄ դաշնակիցներին Իրանի հետ առեւտրի համար երկրոդային պատժամիջոցներով պատժել, իսկ ԵՄ-ն համեմատաբար անզօր է դրա դէմ պայքարելու համար: Այդուհանդերձ, անհնար է աշխարհի մեծ մասին ստիպել հետեւել ԱՄՆ-ի օրինակին:

Փորձագէտն օրինակ է բերել Չինաստանին եւ Հնդկաստանին, որոնք մտադիր են շարունակել ներկրել իրանական նաւթը, չնայած ամերիկեան պատժամիջոցներին:

Ալինը կարծում է, որ Թրամփին չի յաջողւի վերստեղծել Իրանի դէմ կոալիցիան, որը գոյութիւն ունէր մինչ Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Նրա կարծիքով Իրանի հանդէպ Թրամփի մօտեցումը իրականութիւնից կտրւած է:

Փորձագէտը նաեւ կարծում է, որ քիչ հաւանական է Իրանում ԱՄՆ-ին համակրող ուժերի կողմից իշխանափոխութիւնը, աւելի հաւանական է, որ Իրանում աւելի կոշտ դիրքորոշման կողմնակիցները վերահսկողութիւնը վերցնեն իրենց ձեռքը:

Ալինը տեսնում է երկու հնարաւոր սցենար, որոնք կարող են առաջանալ Թրամփի ներկայիս, ռազմատենչ դիրքորոշման հետ կապւած: «Իրանը կը շարունակի համաձայնութեան շրջանակներում պահպանել պարտաւորութիւնները՝ փորձելով վերացնել Թրամփի վարչակազմի ճնշումը:

Երկրորդ տարբերակն այն է, որ Իրանում քաղաքական տարաձայնութիւնները կարող են յանգեցնել միջուկային ծրագրի վերսկսմանը: Ընդ որում նա նշել է, որ իսրայէլցիները սաուդացիների հետ կարող են շահագրգռւել Իրանի դէմ ռազմական գործողութիւններ սկսել, որոնց ԱՄՆ-ն կը մասնակցի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։