Հա

Քաղաքական

Կիրակի, 19 Օգոստոսի 2018 10:20

Ջահանգիրին՝ ԻՌՆԱ-ում. «Կառավարութեան թուլացումը, երկրի եւ համակարգի թուլացումն է»

Երկրի պայմաններն այնպիսին չեն, որ կառավարութիւնը թուլացւի: Կառավարութեան թուլացումը, կը նշանակի Իրանի եւ համակարգի թուլացում:

«alikonline.ir» - Երկրի պայմաններն այնպիսին չեն, որ կառավարութիւնը թուլացւի: Կառավարութեան թուլացումը, կը նշանակի Իրանի եւ համակարգի թուլացում:

Այս մասին Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգարին յայտարարել է երէկ՝ օգոստոսի 18-ին ԻՌՆԱ լրատւական գործակալութիւն կատարած այցի ժամանակ:

Անդրադառնալով որոշակի շրջանակաների կողմից կառավարութեանը հարւածելու եւ թուլացնելու փորձերին, Ջահանգիրին ասել է. «Դէյի 8-9-ին, երբ Մաշհադում տեղի ունեցան առաջին ցոյցերը, քաղաքական մի ժողովի ժամանակ ասացի, թէ մեր տեղեկութիւնների համաձայն՝ այս ցոյցերը կազմակերպում են նրանք, որոնք հետագայում տուժելու են դրանցից: Շատերին զարմամցրեց իմ այս արտայայտութիւնը, սակայն, ընդամենը 4-5 օր անց բոլորը հասկացան, թէ ինչպիսի սխալ են թոյլ տւել»:

Ըստ նրա՝ կառավարութեանը քննադատելու համար ժամանակ միշտ էլ կայ, սակայն չպէտք է կառավարութեանը թուլացնել ներկայ պայմաններում, երբ ԱՄՆ-ն Իրանի դէմ տնտեսական պատերազմ է սանձազերծել:

«Բնականօրէն տնտեսական պատերազմի դէմ պայքարի ղեկավարը կառավարութիւնն ու նախագահն են: Ներքին ճակատի թուլացումը, յատկապէս նրանց, ովքեր ղեկավարում են այս պայքարը, հակառակորդի օգտին է»,- ասել է նախագահի տեղակալը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ