Հա

Քաղաքական

20/08/2018 - 08:40

Դոկտ. Զարիֆ. «Միջուկային գործարքը կը շարունակի գոյատեւել, թէկուզ առանց ԱՄՆ-ի ներկայութեան»

Միջուկային համապարփակ համաձայնագիրը կը շարունակի գոյատեւել, թէկուզ առանց ԱՄՆ-ի ներկայութեան:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագիրը կը շարունակի գոյատեւել, թէկուզ առանց ԱՄՆ-ի ներկայութեան:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին ամերիկեան «CNN» հեռուստաալիքի հետ զրոյցում յայտարարել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Զրոյցի ժամանակ դոկտ. Զարիֆը կրկնել է իր այն միտքը, թէ ԱՄՆ-ը կախւածութեան մէջ է պատժամիջոցներից՝ նշելով, որ նախագահ Օբամայի վարչակազմի օրօք անգամ Միացեալ Նահանգներն աւելի ուշադրութիւն էր դարձնում այն պատժամիջոցներին, որոնք չէի չեղարկւել, քան չեղարկւած պատժամիջոցների հետ կապւած իր ստանձնած պարտաւորութիւնների իրագործմանը:

Բացառելով Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի հետ նոր բանակցութիւններ անցկացնելու հնարաւորութիւնը, դոկտ. Զարիֆն ընդգծել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը կը շարունակի գոյատեւել, թէկուզ առանց ԱՄՆ-ի ներկայութեան:

Ըստ նրա՝ Միջուկային գործարքից դուրս գալով, ԱՄՆ վարչակազմը ջնջել է այն «հսկայական առաջընթացը», որին կողմերը հասել էին աւելի վաղ:

«Այն մեզ համար լակմուսեան թուղթ էր՝ կարող ենք մենք վստահել ԱՄՆ-ին, թէ ոչ»,- ընդգծել է նախարարը:

Իսկ ինչ վերաբերում է Ռոհանի-Թրամփ հանդիպման հնարաւորութեանը, դոկտ. Զարիֆն ասել է, որ այն անիմաստ է այն բանից յետոյ, ինչ ԱՄՆ-ը դուրս է եկել Միջուկային գործարքից:

Նշենք, որ աւելի վաղ, դոկտ. Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր ԱՄՆ պետդեպում «Իրանի գործողութեան խմբի» (Iran Action Group) ստեղծմանը՝ նշելով, որ նման քայլով Վաշինգտոնը մտադիր է տապալել Իրանում գործող իշխանութեանը, ինչպէս դա եղաւ 1953 թւականին (28 մորդադի զինւորական յեղաշրջում-ԽՄԲ.):

«Ուղիղ 65 տարի առաջ ԱՄՆ-ն տապալեց Իրանում Մոսադեղի ժողովրդավար ու ժողովրդի կողմից ընտրւած կառավարութիւնը՝ վերականգնելով բռնապետութիւնն ու ստրկացնելով իրանցիներին առաջիկայ 25 տարում։ Այժմ «գործողութիւնների խումբը» երազում է անել նոյն բանը ճնշման, ապատեղեկատւութեան ու դեմագոգիայի միջոցով։ Այլեւս երբեք»,- գրել է Զարիֆը։

Յիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն յայտնել է «Իրանի գործողութեան խմբի» ստեղծման մասին։

Խմբի ղեկավարի խօսքով՝ ԱՄՆ-ն Թեհրանի առաջ դրել է պահանջների 12 կէտանոց ցանկ, որոնք չկատարելու դէպքում Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ աւելի խիստ պատժամիջոցներ կը սահմանի:

Յարակից լուրեր

  • Միւնխէնում հանդիպել են Զարիֆն ու Մնացականեանը
    Միւնխէնում հանդիպել են Զարիֆն ու Մնացականեանը

    Միւնխէնի անվտանգութեան համաժողովի շրջանակում, այսօր՝ փետրւարի 16-ին Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականեանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԱԳՆ հանրութեան հետ կապերի վարչութիւնից:

  • Զարիֆն հանդիպել է Մոգերինիի հետ
    Զարիֆն հանդիպել է Մոգերինիի հետ

    Միւնխէնում ընթացող անվտանգութեան համաժողովի շրջանակում Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • ԵՄ-ն մերժել է Միջուկային գործարքի հետ կապւած ԱՄՆ պահանջը
    ԵՄ-ն մերժել է Միջուկային գործարքի հետ կապւած ԱՄՆ պահանջը

    Եւրուպական Միութեանն ուղղւած, Իրանի հետ միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու կապակցութեամբ, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի պահանջից ընդամենը մէկ օր անց, ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին յայտարարել է, որ ԵՄ-ն շարունակելու է հաւատարիմ մնալ համաձայանգրին. Տեղեկացնում է «BBC»-ն:

  • «Իրանի դէմ պատերազմը հաւասարազօր է ինքնասպանութեան». Զարիֆ
    «Իրանի դէմ պատերազմը հաւասարազօր է ինքնասպանութեան». Զարիֆ

    Ամերիկեան «NBC» հեռուստաընկերութեանը տւած բացառիկ հարցազրոյցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներից զգուշացրել է, որ Իրանի դէմ հնարաւոր ագրեսիան, ինքնասպանութեանը հաւասարազօր գործողութիւն է լինելու. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • «ԱՄՆ-ն փորձում է Վարշաւայի նիստի թիկունքում թաքցնել իր միջաքզգային մեկուսացումը». Զարիֆը՝ Վարշաւայի խորհրդաժողովի մասին
    «ԱՄՆ-ն փորձում է Վարշաւայի նիստի թիկունքում թաքցնել իր միջաքզգային մեկուսացումը». Զարիֆը՝ Վարշաւայի խորհրդաժողովի մասին

    Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի կարծիքով, ԱՄՆ-ն փորձում է Վարշաւայում ընթացող «Խաղաղութիւնն ու անվտանգութիւնը Մերձաւոր Արեւելքում» խորհրդաժողովի թիկունքում թաքցնել իր միջազգային մեկուսացումը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։