Հա

Քաղաքական

20/08/2018

«Հակաիրանական յատուկ նպատակներով է ասւած». Կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները՝ ամերիկացի պաշտօնեաների արտայայտութիւնների մասին

Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները, այդ թւում՝ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը, հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ դատապարտելով Իրանում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների մասին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ պետքարտուղար Մայք Պոպէոյի արտայայտութիւններին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները, այդ թւում՝ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը, հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ դատապարտելով Իրանում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների մասին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ պետքարտուղար Մայք Պոպէոյի արտայայտութիւններին:

Պատգամաւորների հրապարակած յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Իրանում, կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների հետ կապւած, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ պետքարտուղար Մայք Պոմպէոյի արտայայտութիւններն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականութեանը: Դրանք հակաիրանական յստակ նպատակներ են հետապնդում:

Սահմանադրութեամբ ամրագրւած կրօնական փոքրամասնութիւնների կրօնական ծէսերի իրագործման, սոցիալական իրաւունքների եւ մշակութային ազատութիւնների ամրագրման առումով, Իրանն աշխարհի այն երկրներից է, որտեղ ոչ միայն առկայ են խաղաղ գոյակցութեան համար նպաստաւոր եւ երաշխաւորւած պայմաններ, այլ, նաեւ, առկայ են անհրաժեշտ պայմաններ Աստւածային կրօններին հետեւորդ հասարակութիւնների բարգաւաճման համար»:

Դատապարտելով մարդու իրաւուոնքներ եւ կրօնական ազատութիւնների վերաբերեալ ԱՄՆ իշխանութիւնների երկակի չափորոշիչներով մօտեցումները, պատգամաւորները նշել են, որ հակաիրանական, յստակ քարոզչական նպատակներ հետապնդող նման փորձերն ինչպէս միշտ դապարտւած են ձախողման:

«Մենք՝ կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները, վերահաստատելով իրանական ժողովրդի բոլոր խաւերի պատմական միասնականութիւնը, մէկ անգամ եւս հաւատարմութիւնն ենք յայտնում մեր սիրելի Հայրենիք ամողջականութեան պահպանման համար մեր ուխտին»,- ասւած է պատգամաւորների հրապարակած յայտարարութիւնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։