Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 21 Օգոստոսի 2018 08:30

Դոկտ. Զարիֆ. «Եւրոպացիները չեն կարող սպասել»

Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած, եւրոպական կողմի քաղաքական դիրքորոշումները բաւարար են, սակայն, անհրաժեշտ է դրանց գործնականի վերածել:

«alikonline» - Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած, եւրոպական կողմի քաղաքական դիրքորոշումները բաւարար են, սակայն, անհրաժեշտ է դրանց գործնականի վերածել: Անհնար է յաւէրժ սպասել:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն այս մասին Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան նիստի լուսանցքում, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Միջուկային գործարքի հետ կապւած, մի քանի նախաձեռնութիւն են իրականացրել: Դրանց արդիւնաւորման համար, սակայն, անհրաժեշտ է, որ եւրոպացիները կարողանան հաշւի առնել Իրանի, տարածաշրջանի եւ միջազգային համակարգի հետ կապւած իրենց շահը, որպէսզի ամերիկացիները չկարողանան իրենց կամքը պարտադրել ուրիշներին»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ պարզաբանելով, որ դա նշանակում է, թէ եւրոպական կողմը պէտք է պատրաստ լինի որոշակի գին վճարել իր քայլերի համար, քանի որ որեւէ բան ձեռք բերելու համար անհրաժեշտ է վճարել:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ