Հա

Քաղաքական

21/08/2018

Իրանում ներկայացւեց «Քոսար» կործանիչը

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Իրանում պաշտպանական արտադրութեան օրւայ կապակցութեամբ, Իրանի ռազմարդիւնաբերական համալիրի ներկայացուցիչները Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին են ներկայացրել նոր կործանիչ:

«alikonline.ir» - Այսօր՝ օգոստոսի 21-ին, Իրանում պաշտպանական արտադրութեան օրւայ կապակցութեամբ, Իրանի ռազմարդիւնաբերական համալիրի ներկայացուցիչները Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին են ներկայացրել նոր կործանիչ:

Ինչպէս տեղեկացնում է Իրանի պաշպանութեան նախարարութիւնը՝ ինքնաթիռը, որն ստացել է «Քորսար» անւանումը, ամբողջութեամբ նախագծւել ու արտադրւել է իրանցի գիտնականների ուժերով:

Հրթիռային տեխնոլոգիաներով կատարելագործւած հայրենական կործանիչը, կարող է ռումբեր կրել եւ թիրախների ռմբակոծում իրականացնել:

Ներքին հնարաւորութիւններով, տեղացի մասնագէտների կողմից արտադրւած ինքնաթիռն օժտւած է «Աւիոնիկս» եւ հրդեհային յսկողութեան 4-րդ սերնդի տեխնոլոգիայով, որն էլ հազւադէպ է աշխարհում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։