Հա

Քաղաքական

25/08/2018 - 09:10

ԱԳՆ խօսնակ. «Եւրայանձնաժողովի 18 մլն. եւրոյի փաթեթը կապւած չէ Միջուկային գործարքը փրկելու ԵՄ-ի աջակցութեան հետ»

Իրանում տնտեսական եւ սոցիալական զարգացման աջակցութեան համար Եւրոյանձնաժողովի 18 միլիոն եւրոյի փաթեթը կապւած չէ ԵՄ-ի կողմից առաջարկւող տնտեսական փաթեթի հետ, որը նախատեսւած է Միջուկային համապարփակ համաձայնագիրը փրկելու համար:

«alikonline.ir» - Իրանում տնտեսական եւ սոցիալական զարգացման աջակցութեան համար Եւրոյանձնաժողովի 18 միլիոն եւրոյի փաթեթը կապւած չէ ԵՄ-ի կողմից առաջարկւող տնտեսական փաթեթի հետ, որը նախատեսւած է Միջուկային համապարփակ համաձայնագիրը փրկելու համար:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Նա յիշեցրել է, որ օգոստոսի 23-ին Եւրայանձնաժողովը հաւանութիւն է տւել 18 միլիոն եւրոյի փաթեթին Իրանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը աջակցելու համար, այդ թւում` 8 միլիոն եւրօ՝ մասնաւոր հատւածին օգնելու համար:

«Սա առաջին քայլն է երկրի համար 50 միլիոն եւրոյի լայնածաւալ փաթեթի շրջանակներում», - ասել է նա:

«ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Թեհրանում 2016-ի ապրիլի 16-ին համատեղ յայտարարութիւն էին ստորագրել, որը Իրանի եւ Եւրոյանձնաժողովի միջեւ՝ որպէս ԵՄ գործադիր մարմին համագործակցութեան կոչ է պարունակում»,- յիշեցրել է Ղասեմին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։