Հա

Քաղաքական

25/08/2018 - 10:50

Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ գլխաւոր դատախազի հետ

Օգոստոսի 23-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանի հետ:

«alikonline.ir» - Օգոստոսի 23-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանի հետ:

Ինչպէս տեղեկացնում է ՀՀ գլխաւոր դատախազութեան պաշտօնական կայքը՝ հանդիպմանը, դեսպան Սաջջադին շնորհաւորել է ՀՀ դատախազութեան համակարգի հիմնադրման 100-ամեայ յոբելեանի կապակցութեամբ՝ բարձր գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր երկու բարեկամ երկրների դատախազութիւնների միջեւ իրաւական օգնութեան, դատապարտեալների յանձնման կառուցակարգերի կատարելագործման ուղղութեամբ արձանագրւած ձեռքբերումները, ինչպէս նաեւ միջազգային յանցաւորութեան դէմ պայքարում Հայաստանի եւ Իրանի իրաւապահ մարմինների միջեւ ձեւաւորւած սերտ համագործակցութիւնը:

ՀՀ գլխաւոր դատախազն իր հերթին կարեւորել է ՀՀ գլխաւոր դատախազութեան հետ դեսպան Սէէդ Քազեմ Սաջջադիի կողմից ակտիւ շփումները, որոնք նպաստում են իրաւական փոխօգնութեան ոլորտում ի յայտ եկող աշխատանքային խնդիրների օպերատիւ լուծմանը: Արթուր Դաւթեանը նաեւ նշել է, որ միջազգային եւ երկկողմ տարբեր ձեւաչափերով երկու երկրների դատախազութիւնների միջեւ պարբերական բնոյթ ստացած բարձր մակարդակի հանդիպումները, ակտիւ երկխօսութիւնը համագործակցութեան աւելի մեծ հեռանկարներ եւ հնարաւորութիւններ են ստեղծում՝ նկատի ունենալով երկու հարեւան երկրների քաղաքացիների ակտիւ փոխայցելութիւններով պայմանաւորւած՝ վերջիններիս իրաւական պաշտպանութեան ապահովման, ինչպէս նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան, անդրազգային այլ յանցագործութիւնների դէմ պայքարում առաւել արդիւնաւէտ մեխանիզմների գործադրման անհրաժեշտութիւնը:

Հանդիպման ընթացքում քննարկւել են Իրանի գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի հրաւէրով առաջիկայում ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանի՝ Իրանի կատարելիք այցին, ինչպէս նաեւ 2017 թ. նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգում կայացած Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների գլխաւոր դատախազների նիստերի շրջանակներում տեղի ունեցած ՀՀ եւ ԻԻՀ գլխաւոր դատախազների հանդիպման ընթացքում քննարկւած՝ համագործակցութեան խորացմանը վերաբերող հարցեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։