Հա

Քաղաքական

25/08/2018

Այսօր տեղի կունենայ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի տուն-թանգարանի բացումը

Այսօր՝ օգոստոսի 25-ին, այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի ծննդեան օրը, տեղի կունենայ նրա տուն-թանգարանի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ կը լինեն հոջ. Սէյէդ Հասան Խոմէյնին եւ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ:

«alikonline.ir» - Այսօր՝ օգոստոսի 25-ին, այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի ծննդեան օրը, տեղի կունենայ նրա տուն-թանգարանի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ կը լինեն հոջ. Սէյէդ Հասան Խոմէյնին եւ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ:

Բացման արարողոթեանը զուգահեռ, տեղի է ունենալու նաեւ «Ճգնաժամի յաղթահարումն ու Իրանի բարգաւաճումը» խորագրով խորհրդաժողովը, որի ընթացքում քննարկւելու են երկրի զարգացման եւ բարգաւաճման վերաբերեալ հանգուցեալ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի մօտեցումները:

Խորհրդաժողովում ելոյթ են ունենալու ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, Աքբար Թորքանը, Մաջիդ Ղասեմին, Հոսէյն Ալային, Ֆերէյդուն Վարդի Նեժադը եւ Մոհսէն Հաշեմի Ռաֆսանջանին:

Նշենք, որ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի տուն-թանգարանը գտնւում է Թեհրանի Ջամարան թաղամասում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։