Հա

Քաղաքական

25/08/2018 - 11:20

Նախագահը՝ Էմամ Խոմէյնիի դամբարանում. «Էմամի ուղին կարող է փրկել երկիրը»

Կառավարութեան շաբաթւայ առիթով, այսօր՝ օգոստոսի 25-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ կառավարութեան անդամներն այցելել են Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, Էմամ Խոմէյնիի դամբարան՝ վերահաստատելու իրենց ուխտը հանգուցեալ Էմամի գաղափարների հետ:

«alikonline.ir» - Կառավարութեան շաբաթւայ առիթով, այսօր՝ օգոստոսի 25-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ կառավարութեան անդամներն այցելել են Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, Էմամ Խոմէյնիի դամբարան՝ վերահաստատելու իրենց ուխտը հանգուցեալ Էմամի գաղափարների հետ:

Հանրապետութեան նախագահն ու կառավարութեան անդամները, հոջ. Սէյէդ Հասան Խոմէյնիի ընկերակցութեամբ ծաղեպսակ են խոնարհել Էմամ Խոմէյնիի շիրիմին, յարգել են նրա յիշատակը եւ աղօթել են նրա եւ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի հոգու խաղաղութեան համար:

Նրանք այցելել են նաեւ նախկին նախագահ Ռաջայիի, վարչապետ Բահոնարի եւ Դատական ուժի ղեկավար այաթ. Բեհեշթիի, ինչպէս նաեւ կառավարութեան այլ անդամների եւ պարտադրեալ պատերազմի նահատակների շիրիմներին՝ յարգելով նրանց յիշատակը:

Արարողութեան ընթացքում նախագահն անդրադառնալով հանգուցեալ Էմամի գաղափարներին՝ նշել է, որ երկրի, տարածաշրջանի եւ աշխարհի ներկայ պայմաններում անհրաժեշտ է մէկ անգամ եւս վերաթարմացնել նրա ուղին եւ գաղափարները:

Ըստ նրա՝ Էմամ Խոմէյնիի էութիւնն ու խօսքը յագեցած էր ապագայի նկատմամբ յոյսով ու հաւատքով, ինչն էլ անհրաժեշտ է մեզ՝ երկրի ներկայ պայմաններում:

«Էմամ Խոմէյնիի ուղին այսօր կարող է փրկել երկիրը: Բոլորս պէտք է օգնենք միմեանց: Կառավարութեանը մենակ թողնելը, մտածել, թէ հնարաւոր է սեփական հաշիւները տարանջատել կառավարութիւնից, աններելի սխալ կը լինի»,- ասել է նախագահը:

Յարակից լուրեր

  • Թեհրանի հայ համայնքը յարգանքի տուրք մատուցեց Էմամ Խոմէյնիի յիշատակին
    Թեհրանի հայ համայնքը յարգանքի տուրք մատուցեց Էմամ Խոմէյնիի յիշատակին

    Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի եւ «Ֆաջր»-ի տասնօրեակի միջոցառումները մեկնարկեցին ուրբաթ առաւօտեան, Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի դամբարանում, ներկայութեամբ Իրանի պետական այրերի, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների եւ հոծ բազմութեան:

  • Կառավարութիւնը յարգել է Էմամ Խոմէյնիի յիշատակը
    Կառավարութիւնը յարգել է Էմամ Խոմէյնիի յիշատակը

    Իսլ. յեղափոխութեան 40-րդ տարեդարձի առիթով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ կառավարութեան անդամներն այսօր՝ առաւօտեան այցելել են Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի դամբարան, եւ յարգել են նրա յիշատակը:

  • Իսլ. յեղափոխութեան առաջնորդն այցելել է Էմամ Խոմէյնիի դամբարան եւ նահատակների շիրիմներին
    Իսլ. յեղափոխութեան առաջնորդն այցելել է Էմամ Խոմէյնիի դամբարան եւ նահատակների շիրիմներին

    Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի նախօրէին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ առաւօտեան այցելել է Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի դամբարան եւ նահատակների շիրիմներին:

  • Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում
    Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում

    Հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեհրանի հայոց թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, նաեւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի համագործակցութեամբ այս տարի եւս Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն ծերանոց-հանգստեան տներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին: 

  • ԱՄՆ-ի Սենատում Թրամփին խորհուրդ են տւել ժամանակաւորապէս վերականգնել կառավարութեան աշխատանքը
    ԱՄՆ-ի Սենատում Թրամփին խորհուրդ են տւել ժամանակաւորապէս վերականգնել կառավարութեան աշխատանքը

    Ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կարծում է, որ Միացեալ Նահանգների կառավարութեան աշխատանքի ժամանակաւոր վերականգնումը կարող է Դոնալդ Թրամփին օգնել առաջընթացի հասնել Մեքսիկայի հետ սահմանի արգելապատի ֆինանսաւորման շուրջը դեմոկրատների հետ բանակցութիւններում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։