Հա

Քաղաքական

26/08/2018 - 11:40

Իսլ. խորհրդարանում մեկնարկել է տնտեսութեան նախարարի հարցապնդման գործընթացը

Իսլ. խորհրդարանում, այսօր՝ օգոստոսի 26-ին մեկնարկել է տնտեսութեան նախարար Մասուդ Քարբասիանի հարցապնդման գործընթացը:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում, այսօր՝ օգոստոսի 26-ին մեկնարկել է տնտեսութեան նախարար Մասուդ Քարբասիանի հարցապնդման գործընթացը:

Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ նախարարի հարցապնդման գործընթացը նախաձեռնող պատգամաւորները 2 ժամ ժամանակ ունեն նախաձեռնութեան շրջանակում արտայայտւելու, իսկ նախարարն էլ նոյնքան ժամանակ ունի պաշտպանւելու եւ արծարծւած հարցերին պատասխանելու համար:

Նշենք, որ նախարարին պաշտպանելու նպատակով, Իսլ. խորհրդարանի նիստին մասնակցում է նաեւ Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, որը նոյնպէս ելոյթ է ունենալու:

Քարբասիանի հարցապնդման գործընթացը նախաձեռնած պատգամաւորներն իրենց ելոյթներում նշում են, թէ նախարարը չի տիրապետում երկրի տնտեսական գլոբալ գործընթցաներին: Նրա պաշտօնավարման ընթացքում ռիալը կտրուկ արժէքազրկւել է, հասարակութիւնն զգալիօրէն կորցրել է իր գնողականութիւնը, հարուստներն աւելի են հարստացել, իսկ աղքատները՝ աղքատացել:

Ըստ նրանց՝ նախարարը եւ նրա թիմը ոչինչ չեն ձեռնարկել ճգնաժամաը կարգաւորելու համար:

Քարբասիանն էլ իր հերթին նշել է, որ երկրի տնտեսական գլոբալ գործընթացները, առկայ ճգնաժամը եւ մասնաւորաբար արտարժոյթի շուկայուն նկատւող տատանումները հիմնականում պայմանաւորւած են ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնման արդիւնքում ստեղծւած հոգեբանական մթնոլորտով եւ որոշակի շրջանակաների չարաշահումներով:

Նա խոստովանել է, որ հասարակութեան զգալի հատւածի տնտեսական վիճակը չի համապատասխանում հրապարակւած տնտեսական տւեալներին եւ ցուցանիշերին, ինչն էլ մտահոգիչ է, սակայն, դա դեռեւս չի նշանակում, թէ երկրի տնտեսութիւնն ընդհանրապէս անգործունէութեան է մատնւած:

Խորհրդարանի նիստը շարունակւում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։