Հա

Քաղաքական

26/08/2018 - 13:20

Խորհրդարանն անվստահութիւն յայտնեց տնտեսութեան նախարարին

Իսլ. խորհրդարանն անվստահութիւն յայտնեց տնտեսութեան նախարար Մասուդ Քարբասիանին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանն անվստահութիւն յայտնեց տնտեսութեան նախարար Մասուդ Քարբասիանին:

Արդէն տեղեկացրել էինք, որ Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ բաց նիստի ընթացքում քննարկել է տնտեսութեան նախարար Մասուդ Քարբասիանին անվստահութիւն յայտնելու մի խումբ պատգամաւորների նախաձեռնութիւնը:

Գործընթացը նախաձեռնած պատգամաւորները պահանջում էին նախարարի պաշտօնանկութիւնը, նրան մեղադրելով երկրի տնտեսական ճգնաժամային իրավիճակը կարգաւորելու անկարողութեան մէջ:

Նախաձեռնութեանը թեր եւ դէմ արտայայտւած պատգամաւորների եւ Մասուդ Քարբասիանի լուսաբանական ու պաշտպանական ելոյթից յետոյ, տեղի ունեցաւ քւէարկութիւն, որի արդիւնքում Քարբասիանին չյաջողւեց պահպանել զբաղեցրած պաշտօնը:

Քւէարկութեանը մասնակցած 260 պատգամաւորներից նախաձեռնութեանը կողմ են քւէարկել 137-ը, դէմ՝ 121-ը, ձեռնպահ՝ 2-ը:

Այսպիսով Մասուդ Քարբասիանը ստիպւած է հրաժեշտ տալ տնտեսութեան նախարարի պաշտօնին:

Նշենք, որ վերջին 20 օրերի ընթացքում Մասուդ Քարբասիանը 12-րդ կառավարութեան երկրորդ նախարարն է, որը ստիպւած է լինում լքել իր պաշտօնը: Օգոստոսի 8-ին խորհրդարանն անվստահութիւն էր յայտնել աշխատանքի եւ սոցիալական ապահովութեան արդէն նախկին նախարար Ալի Ռաբիին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։