Թեհրանում, այսօր՝ օգոստոսի 26-ին մեկնարկել է երկրի տնտեսական համակարգի քայքայման մէջ մեղադրւող մեղադրեալների առաջին խմբի դատավարութիւնը:
«alikonline.ir» - Թեհրանում, այսօր՝ օգոստոսի 26-ին մեկնարկել է երկրի տնտեսական համակարգի քայքայման մէջ մեղադրւող մեղադրեալների առաջին խմբի դատավարութիւնը:
Նիստի սկզբում դատախազութեան ներկայացուցիչն ընթերցել է մեղադրանքը՝ նշելով, որ մեղադրեալների ղեկավարած ընկերութիւններն օգտւելով կառավարական գնով տրամադրւած արտարժոյթը, բջջային հեռախօսներ են ներմուծել, որոնք, սկայան, շուկայում վաճառել են մի քանի անգամ աւելի բարձր գներով՝ ապահովելով ապօրինի շահոյթ եւ հարւածելով երկրի տնտեսութեանը:
Նշենք, որ մեղադրեալները երեքն են՝ Մոհամմադ Ղալեբ Ալամդարին, Ալիռեզա Սանջարին եւ Սանդբադ Սաֆարհան:
Դատական նիստերը նախագահում է դատաւոր հոջ. Մովահեդին: Դատական նիստերը բաց են լինելու հասարակութեան համար, իսկ լրատւամիջոցներին թոյլատրւել է հրապարակել մեղադրեալների անունները: