Հա

Քաղաքական

26/08/2018

Նախագահը յանձնարարել է անյապաղ օգնութիւն տրամադրել Քերմանշահի երկրաշարժից տուժածներին

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ներքին գործերի նախարարին եւ Քերմանշահի նահանգապետին յանձնարարել է անյապաղ օգնութիւն տրամադրել երկրաշարժից տուժածներին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ներքին գործերի նախարարին եւ Քերմանշահի նահանգապետին յանձնարարել է անյապաղ օգնութիւն տրամադրել երկրաշարժից տուժածներին:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ նախագահն այսօր առանձին հեռախօսազրոյցներ է ունեցել ՆԳ նախարար Ալիռեզա Ռահմանի Ֆազլիի եւ Քերմանշահի նահանգապետ Հուշանգ Բազւանդիի հետ, որոնց ընթացքում ծանօթացել է երկրաշարժից տուժած տարածքների օպերատիւ իրավիճակին, տուժածներին անհրաժեշտ օգնութեան տրամադրման եւ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքի մասին:

Դոկտ. Ռոհանին յանձնարարել է բոլոր միջոցներն ու հնարաւորութիւնները մոբիլիզացնել՝ երկրաշարժից տուժածներին անյապաղ օգնութիւն տրամադրելու համար:

Յիշեցնենք, որ այսօր՝ վաղ առաւօտեան, 5.9 մագնիտուտ ուժգնութեամբ երկրաշարժը ցնցել է Քերմանշահ նահանգի Թազէ Աբադ շրջանը:

Երկրաշարժի արդիւնքում զոհւել է 2 մարդ, վիրաւորւել՝ 240-ը:

Երկրաշարժից տուժել են շրջանի 42 գիւղեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։