Հա

Քաղաքական

27/08/2018

Իրանն ու Սիրիան պաշտպանութեան ոլորտում համագործակցութեան համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Սիրիան պաշտպանութեան եւ տեխնիկական ոլորտներում համագործակցութեան համաձայնագիր են ստորագրել:

«alikonline.ir» - Իրանն ու Սիրիան պաշտպանութեան եւ տեխնիկական ոլորտներում համագործակցութեան համաձայնագիր են ստորագրել:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների պաշտպանութեան նախարարներ, գեներալ-մայոր Ամիր Հաթամին եւ գեներալ-գնդապետ Ալի Այուբը:

Համաձայնագիրը ենթադրում է պաշտպանական եւ տեխնիկական ոլորտներում Թեհրանի եւ Դամասկոսի համագործակցութեան ընդլայնումը:

Փաստաթղթի ստորագրումից յետոյ, գեներալ-մայոր Ամիր Հաթամին անդրադառնալով երկու երկրների ռազմավարական բնոյթի յարաբերութիւններին՝ նշել է, որ ստորագրւած փաստաթուղթը նոր հնարաւորութիւններ է ընձեռելու երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցութիւնների ընդլայնման համար, դրանք նոր մակարդակի բարձրացնելով:

Գեներալ-գնդապետ Ալի Այուբն էլ իր հերթին անդրադառնալով ստորագրւած փաստաթղթին՝ նշել է, որ այն կը նպաստի երկու երկրների ռազմա-տեխնիկական յարաբերութիւնների ընդլայնմանը:

Նա ընդգծել է, որ համաձայնագրի շնորհիւ Թեհրանն ու Դամասկոսը կիրագործեն իրենց ազգային շահերն ու որեւէ երրորդ կողմի թոյլ չեն տայ հարւածել իրենց երկկողմ, ամուր յարաբերութիւններին:

Յիշեցնենք, Սիրիայի պաշտպանութեան նախարար Ալի Այուբի հրաւէրով, երէկ՝ օգոստոսի 26-ին, Դամասկոս է մեկնել պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։