Հա

Քաղաքական

27/08/2018 - 08:50

Ասադը՝ գեներալ Հաթամիի հետ հանդիպման ժամանակ. «Թեհրանն ու Դամասկոսը երկարաժամկէտ համագործակցութեան ծրագրեր կը մշակեն»

Պաշտպանունակութեան ամրապնդման նպատակով, Իրանն ու Սիրիան երկարաժամկէտ համագործակցութեան ծրագրեր կը մշակեն:

«alikonline.ir» - Պաշտպանունակութեան ամրապնդման նպատակով, Իրանն ու Սիրիան երկարաժամկէտ համագործակցութեան ծրագրեր կը մշակեն:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին երէկ՝ օգոստոսի 26-ին, Իրանի պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամիի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Սիրիայի արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադը:

Նախագահ Ասադը յայտնել է, որ «Թեհրանն ու Դամասկոսը սերտօրէն համակարգում են իրենց քաղաքականութիւնը եւ երկարաժամկէտ համագործակցութեան ծրագրեր կը մշակեն՝ թշնամական ուժերի ոտնձգութիւնների դէմ երկու ժողովուրդների կայունութիւնն ամրապնդելու համար»:

Նա ընդգծել է, որ «ԱՄՆ-ն ահաբեկչական խմբաւորումներին աջակցելու միջոցով Մերձաւոր Արեւելքում կայունութեան խաթարմանը եւ Սիրիայում հակամարտութիւնը ձգձգելուն ուղղւած քաղաքականութիւն է վարում»:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի կողմից Դամասկոսի հասցէին ագրեսիւ սպառնալիքների սրումը Սիրիայի, Իրանի եւ նրանց դաշնակիցների միջեւ համագործակցութեան ամրապնդում է պահանջում:

Ասադն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ներկայ ընթացքն ապացուցել է դիմադրութեան առանցքի վարած քաղաքականութեան իրաւացիութիւնը:

Գեներալ-մայոր Ամիր Հաթամին էլ իր հերթին անդրադառնալով երկու երկրների ռազմավարական բնոյթի սերտ յարաբերութիւններին՝ նշել է, որ պաշտօնական Թեհրանը շարունակելու է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականութիւնն ու անկախութիւնը՝ բացառելով արտաքին միջամտութիւնների հնարաւորութիւնը:

Յիշեցնենք, Սիրիայի պաշտպանութեան նախարար Ալի Այուբի հրաւէրով, երէկ՝ օգոստոսի 26-ին, Դամասկոս է մեկնել պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։