Հա

Քաղաքական

28/08/2018 - 08:35

Ռոհանին ու Մակրոնը հեռախօսազրոյց են ունեցել

Հանրապետութեան նախագահը կոչ է արել Միջուկային համապարփակ համաձայնագրի բոլոր կողմերին արագացնել ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ համաձայնագիրը փրկելու գործնական միջոցների իրագործումը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահը կոչ է արել Միջուկային համապարփակ համաձայնագրի բոլոր կողմերին արագացնել ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ համաձայնագիրը փրկելու գործնական միջոցների իրագործումը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա յայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ երէկ՝ օգոստոսի 27-ին կայացած հեռախօսազրոյցի ժամանակ:

«Իրանը կատարել է իր բոլոր պարտականութիւնները համաձայնագրի շրջանակներում եւ ակնկալում է, որ միւս կողմերը կարագացնեն եւ կը յստակեցնեն իրենց միջոցները գործարքը պահպանելու հարցում հաշւի առնելով գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Ընդգծելով Միջուկային գործարքի համար միւս կողմերի մեծ պատասխանատւութիւնը, նա նշել է, որ Իրանը ցանկանում է պահպանել համաձայնագիրը, սակայն, եթէ ֆինանսական եւ գումարային ուղիների, նաւթի, ապահովագրութեան եւ տրանսպորտի ապահովման վերաբերեալ Եւրոպայի ծրագրերում յստակութիւն չլինի, ապա Իրանն ստիպւած կը լինի այլ միջոցներ ձեռնարկել:

Նախագահ Մակրոնն էլ իր հերթին նշել է, որ Ֆրանսիան ջանք չի խնայելու Միջուկային գործարքի պահպանման համար եւ յանձնառու է գործարքով ստանձնած իր պարտաւորութիւնների նկատմամբ:

Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած խնդիրներից բացի, երկու գործընկերները խօսել են նաեւ Սիրիայի վերջին իրադարձութիւնների, սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայանալիք Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ գագաթաժողովի եւ ահաբեկչութեան դէմ պայքարի մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։