Հա

Քաղաքական

28/08/2018 - 08:40

Նախագահը՝ Բահարեստանում. դոկտ. Ռոհանին այսօր կը պատասխանի պատգամաւորների հարցերին

Իսլ. խորհրդարանն այսօր՝ օգոստոսի 28-ին հիւրընկալելու է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանն այսօր՝ օգոստոսի 28-ին հիւրընկալելու է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

Նախագահը խորհրդարանում պատասխանելու է պատգամաւորների հարցերին:

Յիշեցնենք, որ երկրի Սահմանադրական օրէնքը պատգամաւորներին թոյլ է տալիս իրենց յուզող հարցերի կապակցութեամբ Հանրապետութեան նախագահին հարցեր ներկայացնել: Գործընթացը կը մեկնարկի, եթէ հարցմանը կողմ լինեն պատգամաւորների առնւազը 1/4-րդը:

Սահմանադրական օրէնքի 88-րդ յօդւածի համաձայն նախագահը պարտաւոր է մէկ ամսեայ ժամկէտում ներկայանալ խորհրդարան եւ պատասխանել պատգամաւորների հարցերին: Հակառակ դէպքում, պատգամաւորները կարող են օգտւել 89-րդ յօդւածով սահմանւած իրենց իրաւունքից եւ մեկնարկել նախագահին անվստահութիւն յայտնելու եւ նրա պաշտօնանկութեան գործընթացը:

Նախագահին ուղղւած պատգամաւորների հարցերի առանցքը կազմում են տնտեսական թեմաները.

- Կառավարութիւնն ինչո՞ւ չի կարողացել կարգաւորել տարբեր ապրանքատեսակների մաքսանենգութեան հարցը, ինչն էլ գործնականում կաթւածահար է արել ազգային արդիւնաբերութիւնը:

- Միջուկային գործարքից 2 տարի անց, այն դէպքում, երբ Իրանը կատարում է գործարքով ստանձնած իր պարտաւորութիւնները, բանկային պատժամիջոցներն ինչո՞ւ են շարունակւում:

- Կառավարութիւնն ինչո՞ւ գործնական քայլեր չի ձեռնարկում մեծ ծաւալների հասած գործազրկութեան վերացման համար:

- Տնտեսական ճգնաժամը յաղթահարելու կառավարութեան տւած բոլոր խոստումներով հանդերձ, որո՞նք են վերջին տարիների տնտեսական աննախադէպ ճգնաժամի պատճառները:

- Որո՞նք են ազգային արժոյթի արժեզրկման եւ արտարժոյթի կտրուկ գնաճի պատճառները:

Փորձագիտական շրջանակները սա պատմական առիթ են համարում Հանրապետութեան նախագահի համար՝ բացելու երկրում առկայ տնտեսական խորը ճգնաժամի հետ կապւած բոլոր փակագծերը՝ բացայայտելով դրա իրական պատճառներն ու արմատները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։