Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 28 Օգոստոսի 2018 13:50

Դոկտ. Կարէն Խանլարեանը՝ խորհրդարանի այսօրւայ իրադարձութիւնների մասին. «Սա լուրջ ահազանգ էր նախագահի եւ կառավարութեան համար»

Արդէն տեղեկացրել ենք, որ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ առաւօտեան ներկայ է գտնւել Իսլ. խորհրդարանում՝ պատասխանելու համար իրեն ուղղւած պատգամաւորների հարցերին:

Բարձրացւած 5 հարցերի վերաբերեալ նախագահի ներկայացրած բացատրութիւններից միայն մէկն է բաւարարել Օրէնսդիր իշխանութեան ներկայացուցիչներին:

«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել ենք, որ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ առաւօտեան ներկայ է գտնւել Իսլ. խորհրդարանում՝ պատասխանելու համար իրեն ուղղւած պատգամաւորների հարցերին:

Բարձրացւած 5 հարցերի վերաբերեալ նախագահի ներկայացրած բացատրութիւններից միայն մէկն է բաւարարել Օրէնսդիր իշխանութեան ներկայացուցիչներին:

Գործընթացի հետագայ զարգացումների վերաբերեալ «alikonline»-ը զրուցել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի հետ:

«Խորհրդարանի նախագահութիւնը մասնագիտական քննարկումների արդիւնքում կամփոփի այսօրւայ հարց ու պատասխանի արդիւնքները: Պատգամաւորներին չբաւարարած հարցերի կապակցութեամբ, անհրաժեշտութեան դէպքում, խնդիրը կը փոխանցւի Դատական իշխանութեան, աւելի որոշակի՝ Դատական բարձրագոյն ատեանին, որն էլ կը որոշի, որ նշեալ հարցերի կապակցութեամբ կա՞ն արդեօք օրէնքի խախտումներ, շրջանցումներ կամ զանցառումներ, թէ ոչ: Դատական բարձրագոյն ատեանի կարծիքը հաշւի առնելով, խորհրդարանը կարող է բարձրացնել նախագահին անվստահութիւն յայտնելու հարցը»,- ասաց դոկտ. Խանլարեանը:

Անդրադառնալով այսօրւայ գործընթացի պատկերին եւ դրա տողատակերում թաքնւած քաղաքական մեսիջին, պատգամաւորը նշեց, թէ քւէարկութեան պատկերը, վկայում է այն մասին, որ նախագահի պատասխանները չգոհացրեցին անգամ խորհրդարանում իր քաղաքական յենարանը համարւող բարեփոխական եւ անկախ պատգամաւորների մի զգալի մասին. «Իսկ սա նշանակում է, թէ նախագահն ինչ-որ չափով կորցրել է խորհրդարանում իր քաղաքական յենարանի մի մասին: Այս երեւոյթը լրջագոյն ահազանգ է նախագահի եւ կառավարութեան համար՝ վերանայելու իրենց որդեգրած քաղաքականութիւնները՝ ազգային եւ պետական շահերի լոյսի ներքոյ»,- ասաց դոկտ. Խանլարեանը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ