Հա

Քաղաքական

29/08/2018 - 11:10

ԱԳ փոխնախարար. «Ըննդէմ ԱՄՆ-ի հայցի միջոցով փորձում ենք ապացուցել Իրանի ճշմարտացիութիւնը»

ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանում ընդդէմ ԱՄՆ-ի ներկայացւած հայցի միջոցով Իրանը փորձում է ապացուցել իր ճշմարտացիութիւնը:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանում ընդդէմ ԱՄՆ-ի ներկայացւած հայցի միջոցով Իրանը փորձում է ապացուցել իր ճշմարտացիութիւնը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին:

Ըստ նրա՝ արտաքին քաղաքականութեան ոլորտում Իրանը մշտապէս առաջնորդւել է կայուն սկզբունքներով, որոնք ուղղւած են եղել ազգային շահերի եւ Իսլ. յեղափոխութեան գաղափարների պաշտպանութեանը. «Այս ոլորտում մենք մշտապէս ձգտել ենք ապահովել մեր ազգային շահերը եւ, բնականաբար, տարբեր պայմաններում, տարբեր մարտավարութիւններ ենք որդեգրում, սակայն երբեւէ հիմնական ուղուց չենք շեղւելու»,- ասել է փոխնախարարը՝ յաւելելով, որ Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ ստեղծւած նոր իրավիճակը ստիպում է վերանայել մեր վարւելակերպը:

Նշելով, որ ԱՄՆ-ի կողմից գործադրւող ճնշումները պայմանաւորւած են միջազգային եւ տարածաշրջանային ասպարէզներում Իրանի հզօրութեամբ` Արաղչին ասել է. «Ինչպէս նախկինում, այնպէս էլ այսօր դիմակայելու ենք ԱՄՆ ճնշումներին՝ մեր ռազմավարութիւնն ու մարտավարութիւնը համապատասխանեցնելով օրւայ պահանջներին»:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանում ընդդէմ ԱՄՆ-ի՝ Իրանի ներկայացրած հայցին, փոխարտգործնախարարը նշել է, թէ Իրանի վերջնանպատակը ցանկացած գնով ԱՄՆ-ի դատապարտումը չէ. «Իրականում, մենք փորձում ենք միջազգային հանրութեանն ապացուցել Իրանի ճմարտացիութիւնը: Այն, որ Իրանը հաւատարիմ է մնացել իր ստանձնած պարտաւորութիւններին, իսկ օրինազանց կողմն ԱՄՆ-ն է»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։