Հա

Քաղաքական

29/08/2018

Դոկտ. Լարիջանին՝ նախագահի հարցապնդման գործընթացի մասին. «Այն հնարաւոր չէ փոխանցել Դատական իշխանութեան»

Հանրապետութեան նախագահի հարցապնդումն օրէնքի խախտումի, շրջանցուման կամ զանցառման տարրի բացակայութեան պատճառով հնարաւոր չէ փոխանցել Դատական իշխանութեան:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի հարցապնդումն օրէնքի խախտումի, շրջանցուման կամ զանցառման տարրի բացակայութեան պատճառով հնարաւոր չէ փոխանցել Դատական իշխանութեան:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ժամանակ յայտարարել է խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին՝ արձագանգելով պատգամաւորներից մէկի զգուշացմանը՝ խնդիրը Դատական իշխանութեան փոխանցելու անհրաժեշտութեան մասին:

«Խնդիրը պարզ է. խորհրդարանի ներքին կանոնակարգում յստակեցւել է, որ եթէ նախագահի պատասխաններն իրեն ուղղւած հարցերի վերաբերեալ չեն բաւարարում պատգամաւորների մեծամասնութեանը, իսկ հարցերը վերաբերում են օրէնքի խախտմանը, շրջանցմանը կամ զանցառմանը, ապա անհրաժեշտ է դրանք փոխանցել Դատական իշխանութեան: Սակայն, նախագահին ուղղւած հարցերից որեւէ մէկը չէր վերաբերում այդ թեմային»,- ասել է Իսլ. խորհրդարանի նախագահը՝ յաւելելով, որ եթէ պատգամաւորները ցանկանում էին նման կերպ վարւել, ապա անհրաժեշտ էր, որ գոնէ հարցերից մէկը վերաբերէր օրէնքի խախտման, շրջանցման կամ զանցառման թեմային:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։