Հա

Քաղաքական

01/09/2018

ԱԳՆ խօսնակն արձագանգել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի յայտարարութեանը

Իրանը մշտապէս պատրաստ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական երկխօսութեանը, սակայն, մտադիր չէ անարձագանգ թողնել արեւմտեան քաղաքական գործիչների չհիմնաւորւած յայտարարութիւնները:

«alikonline.ir» - Իրանը մշտապէս պատրաստ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական երկխօսութեանը, սակայն, մտադիր չէ անարձագանգ թողնել արեւմտեան քաղաքական գործիչների չհիմնաւորւած յայտարարութիւնները:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ արձագանգելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի յայտարարութեանը:

Յիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իւ լէ Դրիանը օգոստոսի 30-ին յայտարարել էր, որ պաշտօնական Փարիզը պաշտպանում է Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը, սակայն Իրանը չպէտք է խուսափի երեք այլ թեմաների շուրջ բանակցութիւններից, որոնք յարուցում են Արեւմուտքի մտահոգութիւնը: Նա ընդգծել էր, որ խօսքը վերաբերում է 2025 թւականից յետոյ միջուկային ծրագրի շուրջ Իրանի ապագայ պարտաւորութիւններին, Իրանի հրթիռային ծրագրին, ինչպէս նաեւ Իրանի տարածաշրջանային դերակատարութեանը:

Նշելով, որ Իրանը մշտապէս պատրաստ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական երկխօսութեանը, Ղասեմին, սակայն, ընդգծել է, որ Թեհրանը մտադիր է յստակ արձագանգել արեւմտեան քաղաքական գործիչների չհիմնաւորւած յայտարարութիւններին:

«Ֆրանսիայի իշխանութիւնները հիմքեր չունեն ենթադրելու, որ Իրանի գործողութիւնները, որոնք ուղղւած են ահաբեկչութեան դէմ պայքարին, կարող են սպառնալ տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղութեանը»,- ասել է նա:

Անդրադառնալով Իրանի հրթիռային ծրագրին, ԱԳՆ մամլոյ խօսնակը նշել է. «Ինչ վերաբերում է հրթիռային ծրագրին, մենք հերթական անգամ կրկնում ենք, որ այն պաշտպանողական բնոյթ է կրում, չի խախտում միջազգային պարտաւորութիւնները եւ կենսականօրէն կարեւոր է երկրի եւ Իրանի բնակչութեան պաշտպանութեան համար: Մենք բանակցութիւններ չենք վարելու այդ թեմայի շուրջ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։