Հա

Քաղաքական

01/09/2018

Դոկտ. Զարիֆ. «Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների իրագործումն Իրանի միակ ընտրութիւնը չէ»

Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների իրագործումն Իրանի միակ ընտրութիւնը չէ:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների իրագործումն Իրանի միակ ընտրութիւնը չէ:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ արձագանգելով Իրանի միջուկային գործունէութեան մասին ՄԱԳԱՏԷ-ի հերթական զեկոյցին:

«Եթէ նպատակը Միջուկային գործարքի պահպանումն է, ապա չկայ որեւէ այլընտրանք Իրանի հետ տնտեսական յարաբերութիւնների կարգաւորման համար»,- գրել է դոկտ. Զարիֆը՝ ընդգծելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների իրագործումն Իրանի միակ ընտրութիւնը չէ:

Յիշեցնենք, որ Իրանի միջուկային գործունէութեան վերաբերեալ իր հերթական զեկոյցում, ՄԱԳԱՏԷ-ն նշել է, որ Իրանը գործել է Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակներում միջուկային գործունէութեան հիմնական սահմանափակումների սահմաններում եւ, որ Իրանն ուրանը հարստացնում է թոյլատրելի մակարդակին համապատասխան։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։