Հա

Քաղաքական

01/09/2018 - 10:30

Իսլ. խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի հետ

Իսլ. խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանի հետ:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք նախարարութեան պաշտօնական կայքից:

Հանդիպումը կայացել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի նախաձեռնութեամբ եւ մասնակցութեամբ։ Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ ՀՀ ՏԶՆ նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեգեանը, Միջազգային համագործակցութեան վարչութեան պետ Արմէն Այւազեանը, այլ պատասխանատուներ:

Նախարար Մինասեանը ողջունել է հիւրերին, շնորհակալութիւն յայտնել դեսպանին հանդիպման նախաձեռնութեան համար եւ նշել, որ հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնները քաղաքականի մակարդակին հասցնելու մեծ ներուժ կայ ու իրանցի խորհրդարանականների հետ հանդիպումը հաստատապէս նպաստելու է ոլորտում շատ հարցերի լուծմանը։ Հիւրերին նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսութեան ոլորտում իրականացւող բարեփոխումները:

Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռամազան Ալի Սոբհանիֆարը, շնորհակալութիւն յայտնելով հանդիպման համար, խօսել է իրանցի գործարարների համար հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցերի մասին։ Հանդիպմանը քննարկւել են, մասնաւորապէս, Մեղրու ազատ տնտեսական գօտու լիարժէք գործարկմանը, էներգետիկայի, զբօսաշրջութեան, բեռնափոխադրումների, ներդրումների խթանմանը եւ մի շարք այլ ոլորտներին առնչւող հարցեր:

Հանդիպման աւարտին կողմերը եւս մէկ անգամ ընդգծել են քննարկւած հարցերը գործնականի վերածելու եւ հետեւողական աշխատանքի պատրաստակամութիւնը:

Յարակից լուրեր

  • «Իրանի հետ անհրաժեշտ է կառուցողական երկխօսութիւն ծաւալել». Գերմանիայի ԱԳՆ
    «Իրանի հետ անհրաժեշտ է կառուցողական երկխօսութիւն ծաւալել». Գերմանիայի ԱԳՆ

    Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասը Իրանի իր գոծընկերոջ՝ Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում, կարեւորոել է Իրանի հետ կառուցողական երկխօսութեան ծաւալումը: Այս մասին ասւած է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան թւիթերեան պաշտօնական միկրոբլոգում. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Զարիֆն հանդիպել է Մոգերինիի հետ
    Զարիֆն հանդիպել է Մոգերինիի հետ

    Միւնխէնում ընթացող անվտանգութեան համաժողովի շրջանակում Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Արծւիկ Մինասեան. «Կառավարութեան ծրագիրը զերծ է գաղափարական յենքից»
    Արծւիկ Մինասեան. «Կառավարութեան ծրագիրը զերծ է գաղափարական յենքից»

    Պարգեւավճարների հետ կապւած բարձրաստիճան անձինք մեկնաբանում են օրէնքները՝ կամ չծանօթանալով, կամ սխալ մեկնաբանութիւն տալով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՅԴ մասնագիտական յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

  • Արծւիկ Մինասեան. «Սահմանադրական առումով ունենք թերի կառավարութիւն»
    Արծւիկ Մինասեան. «Սահմանադրական առումով ունենք թերի կառավարութիւն»

    Անցած տարի Դաշնակցութիւնը հրապարակեց իր սոցիալ-տնտեսական քաղաքականութեան դրոյթները, որը պէտք է հիմք հանդիսանայ ցանկացած կառավարութեան եւ պետական ու հանրային ծրագրին Դաշնակցութեան կողմից տրւող գնահատականների համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՅԴ մասնագիտական յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը՝ յիշեցնելով, որ Դաշնակցութիւնը կառավարութեան ծրագրի վերաբերեալ արդէն հրապարակել է իր մասնագիտական եւ քաղաքական գնահատականը, առաջիկայում այս փաստաթուղթը կը հրապարակւի ամբողջ ծաւալով:

  • ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ
    ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

    ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը փետրւարի 12-ին հիւրընկալւել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։