Հա

Քաղաքական

01/09/2018 - 12:40

Դոկտ. Լարիջանին՝ Միջուկային գործարքում Իրանի մնալու որոշման մասին. «Եւրոպացիները խոստացել են ապահովել մեր շահերը»

Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ, Եւրոպական երեք երկրների առաջնորդներ մեզ յորդորեցին մնալ գործարքում՝ նշելով, որ ամէն ինչ կանեն, որպէսզի երաշխաւորեն Իրանի շահերը:

«alikonline.ir» - Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ, Եւրոպական երեք երկրների առաջնորդներ մեզ յորդորեցին մնալ գործարքում՝ նշելով, որ ամէն ինչ կանեն, որպէսզի երաշխաւորեն Իրանի շահերը:

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Ռեսուրսների ղեկավարման հիւանդանոցային յաջող փորձի ազգային փառատօն»-ի շրջանակում յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

Իր ելոյթում, անդրադառնալով երկրի ներկայ վիճակին, դոկտ. Լարիջանին ասել է. «Մեր այսօրւայ իրավիճակը թշնամու հետ դասական դիմակայութեան իրավիճակ չէ. դրա որակը տարբեր է, իսկ պայմանները՝ բարդ: Իրանի Իսլամական Հանրապետութեան պահանջները բարդ ու անհասկանալի չեն: Տեխլոնգիական զարգացման ասպարէզում, մենք ընտրել ենք զարգացման որոշակի ուղի, որի մի մասը վերաբերում է միջուկային տեխնոլոգիային եւ անգամներ յայտարարել ենք, որ միջուկային զէնք արտադրելու նպատակ չունենք: Առաջնորդն էլ նշել է, որ միջուկային զէնքի արտադրութիւնն անօրինական է: Մեր գործունէութեան մասին անհրաժեշտ ինֆորմացիան տրամադրւել է ՄԱԳԱՏԷ-ին, որն էլ հաստատել է, թէ Իրանը կատարում է իր ստանձնած պարտաւորութիւնները»:

Ըստ նրա՝ կառավարութիւնը ջանք չխնայեց միջնորդ «վեցեակ»-ի հետ բարդ բանակցութիւնների արդիւնաւորման համար. «Ես ականտես էի, թէ պրն. Ռոհանիի կառավարութիւնն ու անձամբ Զարիֆն ինչ ջանք գործադրեցին բանակցութիւնների արդիւնաւորման համար: Թէեւ համաձայնագրում կան որոշակի խնդիրներ, սակայն, պէտք է հասկանալ, որ անհնար է իրագործել բոլոր պահանջներն ու ցանկութիւնները»,- յաւելել է դոկտ. Լարիջանին:

Անդրադառնալով Միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց յետոյ ստեղծւած իրավիճակին, Իսլ. խորհրդարանի նախագահն ասել է. «Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ, եւրոպացի առաջնորդները կապւեցին մեզ հետ՝ յորդորելով մնալ գործարքում, այն դէպքում, երբ դրանից հրաժարւելը մեր բացարձակ իրաւունքն էր: Նրանք խոստացան ամէն ինչ անել, որպէսզի երաշխաւորեն Իրանի շահերը: Իրականում, եւրոպական երեք երկրների առաջնորդների կապերից յետոյ էր, որ Իրանը որոշեց շարունակել մնալ գործարքում, պարզելու համար դրա պահպանման գործում եւրոպացիների վճռակամութիւնը: Դա ռացիոնալ որոշում էր, եւ Իրանը հաշւի առաւ նաեւ ժամանակը»:

Նշելով, որ խնդրի հետ կապւած երկրում կան որոշակի տարաձայնութիւններ, դոկտ. Լարիջանին ասել է, թէ եւրոպացիների հետ բանակցութիւնների շարունակութիւնը հիմնւած է միջուկային իրաւունքների պաշտպանութեան գործում, ժողովրդի վրայ հնարաւոր ճնշումները նւազագոյնի հասցնելու տրամաբանութեան վրայ:

«Իհարկէ կան կասկածներ այն մասին, թէ արդեօք եւրոպացիներն գործնականում կը կատարեն իրենց խոստումները, թէ ոչ: Այդուհանդերձ, ուրւագծւած հեռանկարները յուսադրող են, սակայն յստակ չէ, թէ դրանք ինչքանով կիրագործւեն»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։