Հա

Քաղաքական

02/09/2018 - 08:30

Իրանը կը հարստացնի իր հրթիռային ներուժը

Իրանը մտադիր է հարստացնել իր հրթիռային ներուժը:

«alikonline.ir» - Իրանը մտադիր է հարստացնել իր հրթիռային ներուժը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է պաշտպանութեան փոխնախարար Մոհամմադ Ահադին:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Իրանը մտադիր է հարստացնել հրթիռային ներուժը, ինչպէս նաեւ մեծացնել կործանիչների եւ սուզանաւերի թիւը:

Նա մէկ անգամ եւս նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը բացառապէս պաշտպանական բնոյթ է եւ Արեւմուտքի հետ քննարկման առարկայ չէ:

«Բալիստիկ եւ թեւաւոր հրթիռների թւաքանակի մեծացումը, ինչպէս նաեւ նոր սերնդի կործանիչների եւ նաւերի, տարբեր սպառազինմամբ համալրւած սուզանաւերի ձեռքբերումը նախարարութեան նոր ծրագրի մի մասն է»,- ասել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ պատժամիջոցները չեն խանգարել երկրի պաշտպանական ներուժի զարգացմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։