Print this page
02/09/2018 - 12:00

Առաջին անհրաժեշտութեան ապրանքների համար դոլարը՝ 4200 թուման. օրէնքի նախագիծ՝ խորհրդարանում

Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ նիստում, երկրորդ ընթերցմամբ հաւանութիւն է տւել «Առաջին անհրաժեշտութեան ապրանքների գոյացման մասին» օրէնքի նախագծին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ նիստում, երկրորդ ընթերցմամբ հաւանութիւն է տւել «Առաջին անհրաժեշտութեան ապրանքների գոյացման մասին» օրէնքի նախագծին:

Օրէնքի նախագիծը կառավարութեանը պարտաւորեցնում է սպառողական զամբիւղի առաջին անհրաժեշտութեան ապրանքների գոյացաման համար դոլարը տրամադրել պետական արժէքով՝ 4200 թումանով:

Վախագծին կողմ են քւէարկել 159 պատգամաւոր, դէմ՝ 24-ը, ձեռնպահ՝ 4-ը:

Քւէարկութեան աւարտից յետոյ, Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին խորհրդարանի ծրագրաւորման եւ բիւջէի յանձնաժողովին յանձրարեց առաջիկայ 24 ժամւայ ընթացքում քննարկել այն, որպէսզի խորհրդարանը հնարաւորութիւն ունենայ իր սեպտեմբերի 4-ի եւ 5-ի նիստերի ընթացքում վերջնականապէս զբաղւել դրանով:

Յարակից լուրեր