Հա

Քաղաքական

03/09/2018 - 08:53

Թեհրանն ու Բաղդադը պայմանաւորւել են հրաժարւել դոլարով առեւտրից

Իրանն ու Իրաքը պայմանաւորւել են հրաժարւել ԱՄՆ դոլարից երկկողմ առեւտրային գործարքների ժամանակ:

«alikonline.ir»- Իրանն ու Իրաքը պայմանաւորւել են հրաժարւել ԱՄՆ դոլարից երկկողմ առեւտրային գործարքների ժամանակ:

Այս մասին «Մեհր» լրատւական գործակալութեան հետ զրոյցի ժամանակ տեղեկացրել է Իրան-Իրաք առեւտրային պալատի նախագահ Եահեա Ալէ Էսհաղը:

«Առեւտրային գործարքներ իրականացնելիս ԱՄՆ դոլարը բացառւել է Իրանի եւ Իրաքի կողմից օգտագործւող արժոյթների ցանկից», - ասել է նա՝ յաւելելով, որ այժմ գործարքներ կնքելիս կողմերը կօգտագործեն իրանական ռիալը, եւրոն եւ իրաքեան դինարը:

Ըստ նրա՝ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալը կազմում է 8 մլրդ. դոլար, որի փոքր մասն է միայն բանկերի միջոցով իրականացւում:

Նա տեղեկացրել է նաեւ, որ Իրանի եւ Իրաքի միջեւ առեւտրի մի մասն իրականացւում է ապրանքների փոխանակման տեսքով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։