Print this page
03/09/2018 - 11:36

Թեհրանում մեկնարկել է ՕԱՆԱ-ի գործադիր խորհրդի նիստը

Թեհրանում, այսօր՝ սեպտեմբերի 3-ին մեկնարկել է ՕԱՆԱ-ի (Ասիայի եւ Ովկիանիայի լրատւական գործակալութիւնների կազմակերպութիւն) գործադիր խորհրդի նիստը:

«alikonline.ir»- Թեհրանում, այսօր՝ սեպտեմբերի 3-ին մեկնարկել է ՕԱՆԱ-ի (Ասիայի եւ Ովկիանիայի լրատւական գործակալութիւնների կազմակերպութիւն) գործադիր խորհրդի նիստը:

Բացման արարողութեան ներկայ է եղել եւ ելոյթով հանդէս է եկել մշակոյթի նախարար Սէյէդ Աբբաս Սալեհին:

Թեհրանի նիստին մասնակցում են 18 երկրի՝ Իրանի (ԻՌՆԱ եւ «Մեհր» լրատւական գործակալութիւններ), Ռուսաստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Կատարի (յատուկ հիւրի կարգավիճակ), Թուրքիայի, Ղազախստանի, Օմանի (յատուկ հիւրի կարգավիճակ), Մոնղոլիայի, Հարաւային Կորէայի, Ճապոնիայի, Վիէտնամի, Ինդոնեզիայի, Մալազիայի, Իարքի (յատուկ հիւրի կարգավիճակ), Սիրիայի (յատուկ հիւրի կարգավիճակ), Լիբանանի եւ Բուլղարիայի (յատուկ հիւրի կարգավիճակ) լրատւական գործակալութիւնների տնօրէնները կամ բարձրաստիճան ղեկավարները:

Մէկ օրեայ նիստի ընթացքում մասնակիցները քննարկելու են կազմակերպութեան եւ լրատւական մասնամասնագիտական գործունէութեանը վերաբերող ամենատարբեր թեմաներ:

Նշենք, որ ՕԱՆԱ-ն հիմնադրւել է 1961 թւականին՝ ԻՒՆԵՍԿՕ-ի հովանաւորութեամբ: Այն նպատակ ունի ընդլայնել եւ ամրապնդել տարածաշրջանի երկրների միջեւ լրատւութիւնը:

Կազմակերպութեանն անդամակցում են Ասիայի եւ Ովկիանիայի 35 երկրների 44 լրատւական գործակալութիւններ: