Հա

Քաղաքական

04/09/2018 - 08:50

Պուտինը սեպտեմբերի 7-ին կայցելի Իրան

Սեպտեմբերի 7-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային մէկ օրեայ այցով կայցելի Իրան՝ մասնակցելու սիրիական հակամարտութեան շուրջ Աստանայում սկսւած բանակցային գործընթացում երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպմանը:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 7-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային մէկ օրեայ այցով կայցելի Իրան՝ մասնակցելու սիրիական հակամարտութեան շուրջ Աստանայում սկսւած բանակցային գործընթացում երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպմանը:

Ինչպէս յայտնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայութիւնը։

«Երեք երկրների ղեկավարները քննարկելու են միջազգային ահաբեկչութեան օջախների վերջնական ոչնչացման, հակամարտութեան խաղաղ կարգաւորման եւ հումանիտար հարցերին վերաբերող թեմաներ»,- ասւած է Կրեմլի տարածած հաղորդագրութեան մէջ:

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ եռակողմ գագաթաժողովի ժամանակ կը քննարկւի նաեւ Իդլիբի հարցը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։