Հա

Քաղաքական

04/09/2018

Զարիֆը հանդիպել է Սիրիայի նախագահի եւ վարչապետի հետ

Աշխատանքային այցով, երէկ՝ սեպտեմբերի 3-ին Սիրիա մեկնած Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, Դամասկոսում հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադի եւ վարչապետ Իմադ Խամիսի հետ:

«alikonline.ir» - Աշխատանքային այցով, երէկ՝ սեպտեմբերի 3-ին Սիրիա մեկնած Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, Դամասկոսում հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադի եւ վարչապետ Իմադ Խամիսի հետ:

Ասադ-Զարիֆ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձութիւնները եւ Սիրիայի թեմայով, սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայանալիք Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների գագաթաժողովի օրակարգը:

Նրանք նոյնանման տեսակէտներ են ունեցել քննարկւող թեմաների վերաբերեալ:

Խամիս-Զարիֆ հանդիպման ժամանակ էլ կողմերը հիմնականում անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցութեան հնարաւորութիւններին եւ հեռանկարներին:

Դոկտ. Զարիֆն Իրանի անունից պատրաստակամութիւն է յայտնել յետպատերազմեան ժամանակաշրջանում մասնակցել Սիրիայի վերականգնման աշխատանքներին, իսկ Խամիսն էլ իր հերթին նշել է, որ Սիրիայի վերականգնման գործում Իրանը կարող է դառնալ այդ երկրի ռազմավարական գործընկերը:

Նախագահ Ասադի եւ վարչապետ Խամիսի հետ հանդիպումներից բացի, դոկտ. Զարիֆը հանդիպել է նաեւ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլէմի հետ:

Յիշեցնենք, որ Դամասկոսի օդանաւակայանում, լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ժամանակ դոկտ. Զարիֆն անդրադառնալով Իդլիբի իրավիճակին՝ յայտարարել էր, որ այդ նահանգում գտնւող ահաբեկչական խմբաւորումները պէտք է դուրս բերւեն այնտեղից:

«Սիրիայում ընթանում է ահաբեկչութիւնից ամբողջական մաքրման գործընթաց։ Ահաբեկիչների մնացորդները, այդ թւում՝ «Ջեբհաթ ալ Նուսրա»-ի, պէտք է դուրս բեւեն Իդլիբից»,- ասել էր նա։

Դոկտ. Զարիֆն ու նրան ընկերակցող պատւիրակութիւնը երէկ՝ ուշ երեկոյեան վերադարձել են Թեհրան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։