Հա

Քաղաքական

04/09/2018 - 14:30

Նախագահը՝ Ասալոյէում. «Թշնամին չի կարող կասեցնել մեր առաջընթացի ուղին. դա բացառւած է»

Մէկ օրում, պետրոքիմիական երեք խոշոր նախագծերի շահագործման յանձնելը, ապացուցում է, որ կարող ենք յաղթահարել առկայ դժւարութիւններն ու թշնամուն չի յաջողւի կասեցնել Իրանի ժողովրդի զարգացման ուղին:

«alikonline.ir» - Մէկ օրում, պետրոքիմիական երեք խոշոր նախագծերի շահագործման յանձնելը, ապացուցում է, որ կարող ենք յաղթահարել առկայ դժւարութիւններն ու թշնամուն չի յաջողւի կասեցնել Իրանի ժողովրդի զարգացման ուղին:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին Ասալոյէում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Յիշեցնենք, որ այսօր նախագահի ձեռամբ, Ասալոյէում շահագործման են յանձնւել պետրոքիմիական երեք խոշոր նախագծեր՝ Փարդիսի պետրոքիմիական կենտրոնի երրորդ բլոկը, Մարջան պետրոքիմիական կենտրոնի մետանոլի բաժինը եւ Դամաւանդ պետրոքիմիական կենտրոնի առաջին բլոկը:

Անդրադառնալով շահագործման յանձնւած նոր նախագծերին, նախագահը յայտնել է, որ դրանք աշխատանքային նոր առիթներ են ընձեռելու երիտասարդութեանը, նպաստելու են երկրի ինքնաբաւութեանն ու դիմադրողական տնտեսութեանը:

Յիշեցնելով, որ շահագործման նախագծերի մեկնարկը տրւել է պատժամիջոցների ժամանակաշրջանում, դոկտ. Ռոհանին նշել է, որ դրանք շահագործման են յանձնւում այն ժամանակ, երբ թշնամին նոր վերականգնում է հակաիրանական պատժամիջոցները:

«Թշնամու դաւադրութիւնների նոր փուլ ենք թեւակոխել: Թշնամին փորձում է նոր խնդիրներ առաջացնել մեզ համար: Սակայն, չի կարող կասեցնել Իրանի առաջընթացի ուղին. դա բացառւած է»,- յայտարարել է Հանրապետութեան նախագահը՝ ընդգծելով, որ շարունակական ջանքերի գործադրման դէպքում, թշնամու ձախողումը միանշանակ է լինելու:

«Այսօր, ժողովուրդը որոշակի խնդիրների դէմ յանդիման է կանգնած: Բոլորս դա զգում ենք մեր առօրեայ կենցաղում: Թշնամին կարող է մեզ համար դժւարութիւններ ստեղծել, սկայան չի կարող հասնել իր նպատականերին. դա յստակ է»,- ասել է նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։