Print this page
05/09/2018 - 09:10

Զարիֆ. «Ահաբեկիչները պէտք է հեռանան Իդլիբից՝ նւազագոյն մարդկային կորուստներով»

Իրանը ջանք չի խնայում նւազագոյն մարդկայի կորուստներով Իդլիբը՝ ահաբեկիչներից ազատելու համար:

«alikonline.ir» - Իրանը ջանք չի խնայում նւազագոյն մարդկայի կորուստներով Իդլիբը՝ ահաբեկիչներից ազատելու համար:

Այս մասին յայտարարել ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. «Փորձում ենք այնպէս անել, որպէսզի ահաբեկիչները հեռանան Իդլիբից՝ նւազագոյն մարդկային կորուստներով»,- ասել է նա՝ յաւելելով, որ այդ նպատակով բանակցութիւններ է վարել սիրիական եւ թուրքական կողմերի հետ:

Անդրադառնալով սեպտեմբերի 7-ին Իրանում կայանալիք, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպմանը, դոկտ. Զարիֆն ասել է, որ գագաթաժողովի ժամանակ գործադրւելու են բոլոր ջանքերը, որպէսզի Սիրիայի ժողովրդի համար նւազագոյն կորուստներով արդիւնաւորւի երկրի տարածքն ահաբեկիչներից ազատելու գործընթացը:

Յիշեցնենք, որ նախաօրէին Ռուսաստանը տեղեկացրել էր, որ Սիրիայի ԶՈՒ-ն պատրաստւում է գրոհել Իդլիբ՝ այդ նահանգում ահաբեկչութեան խնդրին վերջ տալու նպատակով: Այս մասին յայտնել էր Կրեմլի պաշտօնական խօսնակ Դմիտրի Պեսկովը:

Յարակից լուրեր