Հա

Քաղաքական

05/09/2018 - 11:10

Կարէն Խանլարեանը՝ Աւստրալիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ. «ԱՄՆ-ին չի յաջողւի պատժամիջոցների գործադրման միջոցով հասնել իր նպատակներին»

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը երէկ՝ սեպտեմբերի 4-ին հանդիպել է Իրանում Աւստրալիայի դեսպան Իեան Բէյգզի հետ:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը երէկ՝ սեպտեմբերի 4-ին հանդիպել է Իրանում Աւստրալիայի դեսպան Իեան Բէյգզի հետ: Հաղորդում է «Խանէ Մելլաթ» լրատւական գործակալութիւնը:

Հանդիպմանը, պատգամաւորն անդրադառնալով իրանահայութեան վիճակին, նշել է, որ Սահմանադրութիւնն ամրագրել է կրօնական փոքրամասնութիւնների հասարակական, քաղաքական եւ կրօնական իրաւունքները եւ այդ հարցերի հետ կապւած իրանահայ համայնքը չունի որեւէ խնդիր. «Սակայն, Իրանի ողջ ժողովրդի պէս, մեր համայնքը եւս ունի որոշակի տնտեսական խնդիրներ, որոնք գոյացել են ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների արդիւնքում»,- ասել է նա:

Անդրադառնալով տարածաշրջանային իրադարձութիւններին, Կարէն Խանլարեանը կարեւորել է Իրանի դերակատարութիւնը տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման գործում՝ նշելով, որ Իրաքում եւ Սիրայում ԴԱԷՇ-ի դէմ պայքարի ժամանակ իրաքահայութեանը եւ սիրիահայութեանն Իրանի ցուցաբերած հովանաւորութիւնը մեծապէս նպաստել է այդ համայնքների խնդիրների ու դժւարութիւնների կարգաւորմանը:

Պատգամաւորը երախտագիտութիւն է յայտնել Միջուկային համապարփակ համաձայնագիրը պաշտպանող Աւստրալիայի դիրքորոշման կապակցութեամբ, յայտնելով. «ԱՄՆ-ին չի յաջողւի պատժամիջոցների գործադրման միջոցով հասնել իր նպատակներին, քանզի Իրանի ժողովուրդն այդքան հեշտ չի հրաժարւի իր արժէքներից ու վեհ իդէալներից»:

Դեսպան Բէյգզին էլ կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձեւաւորման անհրաժեշտութիւնը, նշելով, որ այդ խմբերը կարող են նպաստել միջխորհրդարանական յարաբերութիւնների ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Ներկայացնելով Աւստրալիայի ներքաղաքական վերջին իրադարձութիւններն ու նոր կառավարութեան ձեւաւորումը, դեսպանն ընդգծել է երկու երկրների միջեւ երկխօսութեան կարեւորութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։