Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 06 Սեպտեմբերի 2018 08:50

Վաէզին բացառել է Ռոհանի-Թրամփ հանդիպումը

Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին անհիմն է անւանել պնդումներն այն մասին, որ Հանրապետութեան նախագահը պատրաստւում է Նիւ Եօրք մեկնել Թրամփի հետ հանդիպելու համար:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին անհիմն է անւանել պնդումներն այն մասին, որ Հանրապետութեան նախագահը պատրաստւում է Նիւ Եօրք մեկնել Թրամփի հետ հանդիպելու համար:

Այս մասին նա յայտարարել է երէկ՝ սեպտեմբերի 5-ին, կառավարութեան նիստից յետոյ, լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ժամանակ:

Յիշեցնենք, որ աւելի վաղ, Բանիմացների ժողովի նախագահ այաթ. Ջանաթին յայտարարել էր, որ նախագահը պատրաստւում է Նիւ Եօրք մեկնել Թրամփի հետ հանդիպելու համար:

«ՄԱԿ-ի ամենամեայ գագաթաժողովի մասնակցութիւնը երկկողմ եւ միջազգային հարցերի լուծման համար շատ պետութիւնների ղեկավարների հետ հանդիպելու եւ բանակցելու ամենաարագ ճանապարհն է»,- յայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ նշելով, որ դոկտ. Ռոհանին նախատեսում է հանդիպել որոշ պետութիւնների ղեկավարների հետ, ինչպէս նաեւ ելոյթ ունենալ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում: Նա, սակայն, քննադատել է այն պնդումները, թէ Հանրապետութեան նախագահը պատրաստւում է Նիւ Եօրք մեկնել Թրամփի հետ հանդիպելու համար՝ դրանք անհիմն անւանելով:

«Փողոցում, պատերի տակ, կարող են փսփսալ այդ մասին: Սակայն, այն, որ Բանիմացների ժողովի նախագահը նման անհիմն յայտարարութեամբ է հանդէս գալիս, զարմացնում է ինձ»,- ասել է նա:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ