Print this page
08/09/2018

Պուտինն ու Էրդողանը հանդիպել են

Թեհրանում, Երէկ՝ սեպտեմբերի 7-ին կայացած Իրան-Ռուսաստան-Թուրքիա գագաթաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:

«alikonline.ir» - Թեհրանում, Երէկ՝ սեպտեմբերի 7-ին կայացած Իրան-Ռուսաստան-Թուրքիա գագաթաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:

Երկու նախագահների առանձնազրոյցի մանրամասները չեն ներկայացւել, սակայն, կանխատեսւում է, որ նրանք քննարկել են Իդլիբը եւ այնտեղ մեկնարկած ռազմական գործողութիւնն ընդդիմադիր ծայրայեղական խմբաւորումների դէմ։

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին յայտնի է դարձել, որ ՌԴ ռազմաօդային ուժերը մասնակցում են Իդլիբ նահանգի դէմ թիրախային ռմբակոծմանը, ինչն արւում է նահանգը զինւած ահաբեկիչներից ազատագրելու նպատակով:

Գագաթաժողովի ժամանակ Թայիբ Էրդողանն իր ելոյթում յայտարարել է, որ սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը ճգնաժամային է ու կայ պայթիւնավտանգ։

«Իդլիբը կարեւոր է ոչ միայն Սիրիայի, այլեւ մեր ազգային անվտանգութեան ու տարածաշրջանի ապագայի համար, մենք չենք ցանկանում, որ Իդլիբն արեան ծով դառնայ»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, որ Սիրիայում ստեղծւած իրավիճակի հետ կապւած ընդդիմադիր խմբաւորումներն իրենց խաբւած են զգում։ Նա կարեւոր է համարել տարածքում հրադադարի ռեժիմի յայտարարումը։

Գագաթաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինն էլ յայտնել է, որ ծայրայեղականներն Իդլիբում մի շարք սադրանքներ են պատրաստում, այդ թւում՝ քիմիական զէնքի հետ կապւած։

Յարակից լուրեր