Հա

Քաղաքական

08/09/2018

Հանրապետութեան նախագահ. «Իրանը կը պահպանի իր ներկայութիւնը Սիրիայում, Դամասկոսի անմիջական խնդրանքով»

Իրանը մտադիր է պահպանել իր ներկայութիւնը Սիրիայում եւ դա անում է Սիրիայի իշխանութիւնների անմիջական խնդրանքով:

«alikonline.ir» - Իրանը մտադիր է պահպանել իր ներկայութիւնը Սիրիայում եւ դա անում է Սիրիայի իշխանութիւնների անմիջական խնդրանքով:

Այդ մասին, երէկ՝ սեպտեմբերի 7-ին, Սիրիայ հարցով Թեհրանում կայացած Իրան, Ռուսաստան, Թուրքիա եռակողմ գագաթաժողի ժամանակ իր ելոյթում յայատարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նախագահը շեշտել է, որ իրանական ուժերը ներկայ են Սիրիայում այդ երկրի օրինական իշխանութիւնների համաձայնութեամբ ու խնդրանքով եւ պայքարում են ահաբեկչութեան դէմ։

«Սիրիայում մեր ներկայութեան շարունակութիւնն էլ որոշւելու է նոյն սկզբունքով»,- ասել է նա։

Դոկտ. Ռոհանին նաեւ յաւելել է, որ ահաբեկչութեան դէմ պայքարում Սիրիայի օրինական կառավարութեան հետ համագործակցութիւնը իրադրութեան կարգաւորման միակ արդիւնաւէտ լուծումն է. «Միւս մօտեցումները դիտարկւում են որպէս ուղղակի միջամտութիւն: Առանց կառավարութեան հետ համադրման, դա միայն կը սրի երկրի իրադրութիւնը»,- ընդգծել է նա:

Հէնց այդ համատեքստում էլ անդրադառնալով Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայութեանը, դոկտ. Ռոհանին նշել է, որ Սիրիայի հակամարտութեան կարգաւորման հարցում ԱՄՆ-ից ոչ մի դրական դեր չի ակնկալւում:

«Հիանալի հասկանում ենք, որ ամերիկացիներն անօրինական կերպով են ներկայ Սիրիայում եւ զբաղւում են միայն ագրեսիայով ու ծայրայեղականներին աջակցմամբ»,- նշել է նախագահը:

Յարակից լուրեր

  • ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»
    ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»

    Հանրապետութեան նախագահը կը մեկնի Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային:

  • Երեւանն Իրանին առաջարկելու բան չունի, աւելի լաւ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»
    Երեւանն Իրանին առաջարկելու բան չունի, աւելի լաւ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»

    1993 թւականից բազմիցս փորձել եմ հասկացնել Հայաստանի բոլոր իշխանութիւններին, որ մեր երկրի համար Իրանի հետ յարաբերութիւնները պակաս կարեւոր չեն, քան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Տէր-Պետրոսեանի կառավարման սեւ տարիներին դա անյոյս գործ էր: Տարածաշրջանում Իրանի դերի մասին յորդորները նոյնքան անյոյս գործ դարձան նաեւ Սերժ Սարգսեանի նախագահութեան երկու ժամկէտում: Դատելով ամէն ինչից՝ Իրանը չի ուզում բանի տեղ դնել նաեւ Նիկոլ Փաշինեանը:

  • Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը
    Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը

    ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նստաշրջանը պատմական նշանակութիւն ունեցաւ Իրանի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների համար: Իսլամական յեղափոխութիւնից ի վեր առաջին անգամ կայացաւ Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահների հեռախօսազրոյցը: Հասան Ռուհանիի եւ Բարաք Օբամայի հեռախօսազրոյցից առաջ ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպել էին երկու երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարները՝ Ջան Քերին եւ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

  • Սիրիան տրոհում է Իրան-Ռուսաստան-Թուրքիա ալեանսը
    Սիրիան տրոհում է Իրան-Ռուսաստան-Թուրքիա ալեանսը

    Սեպտեմբերի 7-ին Թեհրանում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահները` Սիրիայի հարցով: Ռոհանիի խօսքով` «բաց ու անկեղծ նշւում է մեր հետագայ գործակցութեան ճանապարհը», նաեւ` «մեր ջանքերի շարունակութիւնը կայունութիւն ու անվտանգութիւն հաստատելու ոչ միայն Սիրիայում, այլեւ ամբողջ տարածաշրջանում»: Տպաւորութիւն կար, որ Մոսկւան, Թեհրանն ու Անկարան մտադիր են սիրիական ալիանսին կայունութիւն հաղորդել ու ժամանակի մէջ ընդայնել աշխարհագրութիւնը:

  • Խոշրու. «Իրանը շարունակելու է կառուցողական դեր կատարել Սիրիայում խաղաղութեան վերականգնման գործընթացում»
    Խոշրու. «Իրանը շարունակելու է կառուցողական դեր կատարել Սիրիայում խաղաղութեան վերականգնման գործընթացում»

    Իրանը շարունակելու է կառուցողական դեր կատարել Սիրիայում խաղաղութեան վերականգնման գործընթացում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։