Հա

Քաղաքական

08/09/2018

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ընդունել է ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահներին

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին երէկ՝ սեպտեմբերի 7-ին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին, որոնք Թեհրան էին ժամանել մասնակցելու Իրան-Ռուսաստան-Թուրքիա գագաթաժողովին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին երէկ՝ սեպտեմբերի 7-ին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին, որոնք Թեհրան էին ժամանել մասնակցելու Իրան-Ռուսաստան-Թուրքիա գագաթաժողովին:

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կարեւորել է Թեհրանի եւ Մոսկւայի համագործակցութիւնն ԱՄՆ գործողութիւնների հակազդելու եւ այդ երկրին զսպելու համար:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին, այաթ. Խամենէին նշել է, որ ԱՄՆ-ին չի յաջողւել իրականացնել իր նպատակները Սիրիայում. «Նրանք իրական պարտութիւն են կրել Սիրիայում»,- ասել է նա:

Խօսելով Իրանի եւ Ռուսաստանի դէմ ԱՄՆ կողմից սահմանւած պատժամիջոցների մասին, այաթ. Խամենէին այն համարել է երկու երկրների ընդհանրութիւնը, որը պէտք է օգտագործւի երկկողմ քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնների ընդլայնման համար:

Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն Իրանի եւ Թուրքիային համարել է տարածաշրջանի երկու հզօրագոյն պետութիւնները, որոնք ունեն համանման շարժառիթներ՝ իսլամական աշխարհի հետ կապւած, ինչն էլ ենթադրում է երկկողմ քաղաքա-տնտեսական յարաբերութիւնների առաւել ընդլայնումն ու խորացումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։