Print this page
08/09/2018

Քամեարանում ահաբեկչական խումբ է ոչնչացւել

Քուրդստան նահանգում ահաբեկչական խումբ է ոչնչնացւել:

«alikonline.ir» - Քուրդստան նահանգում ահաբեկչական խումբ է ոչնչնացւել:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին ասւած է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հրապարակած պաշտօնական հաղորդագրութեան մէջ:

Հաղորդագրութեան մէջ նշւած է, որ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ցամաքային ուժերի մարտիկները Քուրդստան նահանգի Քամեարան շրջանում, երէկ՝ սեպտեմբերի 7-ին հաւաստանշել եւ ոչնչացրել են «Փեժակ» ահաբեկչական խմբաւորման հետ կապւած ահաբեկչական մի խմբի:

Բախումների ժամանակ սպանւել է 6 ահաբեկիչ, իսկ վիրաւորւել են մի քանիսը, որոնք էլ փախուստի են դիմել:

Հաղորդագրութեան մէջ նշւած է, որ այս խումբը մօտ մէկ ամիս առաջ Մարիւանի շրջանում իրականացւած ահաբեկչական յարձակման հեղինակն է եղել:

Յարակից լուրեր