Print this page
08/09/2018

Իրաքի դեսպանն ԱԳՆ է կանչւել

Բասրայում, Իրանի գլխաւոր հիւպատոսութեան հրկիզման առիթով, ԱԳ նախարարութիւն է կանչւել Իրաքի դեսպանը:

«alikonline.ir» - Բասրայում, Իրանի գլխաւոր հիւպատոսութեան հրկիզման առիթով, ԱԳ նախարարութիւն է կանչւել Իրաքի դեսպանը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ Իրաքի դեսպանին ընդունել է ԱԳՆ Պրասից ծոցի երկրների վարչութեան պետը, որն էլ իր զարմանքն ու վրդովմունքն է յայտնել միջադէպի կապակցութեամբ՝ նշելով, որ վերջին օրերի ընթացքում Իրանի գլխաւոր հիւպատոսութեան դէմ կասկածելի անձանց միջոցով հրահրւած սադրանքների առկայութեան պայմաններում, Իրաքի իշխանութիւնները չեն կատարել հիւպատոսութեան անվտանգութեան ապահովման հետ կապւած իրենց հաւաստիացումները:

ԱԳՆ Պրասից ծոցի երկրների վարչութեան պետը դեսպանից պահանջել է իր կառավարութեանը փոխանցել Իրանի խիստ բողոքը՝ պահանջելով յայտանբերել, ձերբակալել եւ պատժել միջադէպի հեղնիակներին:

Նշենք, որ երկուշաբթի օրւանից Բասրայում անկարգութիւններ են: Ցուցարարներն իշխանութիւններից պահանջում են բարելաւել կենցաղային պայմանները:

Յարակից լուրեր