Print this page
08/09/2018

Դոկտ. Ռոհանի. «Կառավարութիւնը տնտեսական պատերազմի առաջին գծում է կանգնած»

Կառավարութիւնը տնտեսական պատերազմի առաջին գծում է կանգնած: Նման պայմաններում բոլորը պէտք է գիտակցեն, որ տրտնջալու, մրցակցելու կամ Աստւած մի արասցէ վրէժխնդրութեան ժամանակը չէ, քանզի բոլորս պայքարի դաշտում ենք գտնւում:

«alikonline.ir» - Կառավարութիւնը տնտեսական պատերազմի առաջին գծում է կանգնած: Նման պայմաններում բոլորը պէտք է գիտակցեն, որ տրտնջալու, մրցակցելու կամ Աստւած մի արասցէ վրէժխնդրութեան ժամանակը չէ, քանզի բոլորս պայքարի դաշտում ենք գտնւում:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, նահատակ Ռաջայիի անւան 14-րդ փառատօնի ժամանակ յայատարաել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Իր ելոյթում, նախագահն անդրադառնալով Բանիմացների ժողովի անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցումներին, ասել է. «Ինչպէս նշել է յեղափոխութեան առաջնորդը, դժւարին պահերին ոչ ոք իրաւունք չունի կառավարութեանը մենակ թողնել: Ուստի, այսօր, բարոյականութիւնը, յեղափոխական սկզբունքներն ու ազգային շահերը պահանջում են թիկունք կանգնել միմեանց»:

Ըստ նրա՝ կառավարութիւնը չի կարող պայքարել արտաքին թշնամու դէմ, միեւնոյն ժամանակ իր ուշադրութիւնը կենտրոնացնելով ներքին պայքարի եւ քաշքշուկների վրայ. «Կառավարութիւնն այսօր սիոնիստական վարաչակարգի դէմ յանդիման է կանգնած եւ բոլորը պէտք է այս պայքարում սատարեն կառավարութեանը»,- նշել է նա:

Ընդգծելով, որ կառավարութիւնը տնտեսական պատերազմի առաջին գծում է կանգնած, Նախագահը նշել է. «Ներկայ պայմաններում բոլորը պէտք է գիտակցեն, որ տրտնջալու, մրցակցելու կամ Աստւած մի արասցէ վրէժխնդրութեան ժամանակը չէ, քանզի բոլորս պայքարի դաշտում ենք գտնւում»:

Յարակից լուրեր