Հա

Քաղաքական

09/09/2018

Դոկտ. Զարիֆ. «ԱՄՆ դիրքորոշումների յաճախակի փոփոխութիւնը ծիծաղ է առաջացնում»

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը խստօրէն քննադտել է Իրանի հետ կապւած ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումներում նկատւող յաճակի տատանումները:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը խստօրէն քննադտել է Իրանի հետ կապւած ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումներում նկատւող յաճակի տատանումները:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին նա գրել է «Twitter»-ի իր միկրոբլոգում:

«Թրամփի վարչակազմի տատանումներն անհեթեթութեան է վերածւել: Մէկ շաբաթ նրանց յայտարարութիւնների առանցքն այն է, թէ մենք մեր ռեսուրսները վատնում ենք արտասահմանում, իսկ յաջորդ շաբաթ ասում են, թէ մենք բաւարար չափով չենք օգնում պաղեստինցիներին: Կողմնորոշւէ՛ք վերջապէս»,- գրել է դոկտ. Զարիֆը:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոպէոն «Twitter»-ում գրել էր, թէ 1994 թւականից ի վեր, ԱՄՆ-ը պաղեստինցիներին 6.3 մլրդ. դոլար օգնութիւն է տրամադրել, իսկ Իրանը բաւարար չափով չի օգնել նրանց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։