Print this page
09/09/2018 - 10:50

Դոկտ. Լարիջանի. «Իրանի եւ Բելառուսիայի յարաբերութիւններում առկայ է զարգացման մեծ ներուժ»

Իրանի եւ Բելառուսիայի յարաբերութիւններում առկայ է զարգացման մեծ ներուժ:

«alikonline.ir» - Իրանի եւ Բելառուսիայի յարաբերութիւններում առկայ է զարգացման մեծ ներուժ:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին՝ անդրադառնալով Բելառուսիա կատարած այցի արդիւնքներին:

«Այցի ընթացքում քննարկւեցին Իրան-Բելառուսիա յարաբերութիւնների ընդլայնման հնարաւորութիւնները: Այս կապակցութեամբ եղան մի շարք առաջարկներ, որոնց հաստատապէս կանդրադառնանք խորհրդարանում»,- ասել է դոկտ. Լարիջանին՝ յաւելելով, որ իրեն ընկերակցող խորհրդարանական պատւիրակութեան անդամները բազմաթիւ հանդիպուներ են անցկացրել իրենց բելառուս գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկւել են երկկողմ քաղաքական եւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների ընդլայնման հնարաւորութիւնները:

«Պէտք է օգտագործել առկայ ներուժը՝ համատեղ նպատակների իրագործման եւ երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման համար»,- շեշտել է Իսլ. խորհրդարանի նախագահը:

Նշենք, որ դոկտ. Լարիջանին եւ նրան ընկերակցող խորհրդարանական պատւիրակութիւնը սեպտեմբերի 6-8-ը պաշտօնական այցով եղել են Ռուսաստանում եւ Բելառուսիայում:

Դոկտ. Լարիջանիին ընկերակցող պատւիրակութեանը մաս է կազմել նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Յաւելենք, որ Ռուսաստան այցը տեղի է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինի պաշտօնական հրաւէրով:

Այցի ընթացքում դոկտ. Լարիջանին եւ նրան ընկերակցող պատւիարակութիւնը հանդիպել են Վոլոդինի հետ, եւ մասնակցել են երկու երկրների խորհրդարանական համատեղ յանձնաժողովի նեստին:

 

 

Յարակից լուրեր