Հա

Քաղաքական

09/09/2018 - 14:50

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Ապաւինելով սեփական ուժերին հնարաւոր է թշնամուն պարտութեան մատնել. Իրանը դա ապացուցել է»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին ներկայ է եղել ԶՈՒ-ի սպայական բարձրագոյն դպրոցի աւարտական հանդիսաւոր արարողութեանը, որը տեղի է ունեցել Նոշահրում, ծովային ուժերի Էմամ Խոմէյնիի անւան համալսարանում:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին ներկայ է եղել ԶՈՒ-ի սպայական բարձրագոյն դպրոցի աւարտական հանդիսաւոր արարողութեանը, որը տեղի է ունեցել Նոշահրում, ծովային ուժերի Էմամ Խոմէյնիի անւան համալսարանում:

Իր ելոյթում Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով տարածաշրջանում անկայունութիւն եւ անապահովութիւն ստեղծելու՝ մեծապետականութեան նենգ քաղաքականութեանն ասաց. «Իսլամական Հանրապետութիւնն ու Իրանի ժողովուրդը դիմակայելով ԱՄՆ-ին, ապացուցեցին, որ եթէ ժողովուրդները չընկրկեն բռնապետների սպառնալիքների դէմ եւ ապաւինեն ու վստահեն սեփական ուժերին, ապա կարող են մեծապետական ուժերին պարտութեան մատնել»:

Այաթ. Խամենէին ԶՈՒ-ի շարքերը համալրող հազարաւոր խիզախ ու հաւատաւոր երիտասարդների առկայութեան փաստն Իրանի վաղւայ օրով ապրող ու մտահոգ անձնաւորութիւնների համար յուսադրող փաստ համարելով՝ նշեց. «Հայրենիքի լուսաւոր ապագայի ծանր բեռը դրւած է երիտասարդութեան ուսերին: Այդ պարտաւորութեան առանցքային մի մասի պարտականութիւնը ստանձնել են երիտասարդ ու խիզախ բանակայինները»:

Իրանի ժողովրդին համարելով աշխարհում ազատամտութեան եւ արդարութեան դրօշակակիրը, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը շեշտեց, որ բանակն ստանձնել է նման մի ժողովրդի պաշտպանութեան սրբազան գործը, եւ պէտք է իր ողջ էութեամբ գիտակցի դրա կարեւորութիւնն ու նշանակութիւնը:

Այաթ. Խամենէին մեծապետական ուժերի դէմ Իրանի դիմակայութիւնը տարածաշրջանում նրանց ծրագրերի եւ նպատակների ձախողման պատճառը համրեց եւ նշեց. «Եթէ ժողովուրդը չընկրկի ու չսարսափի եւ ապաւինելով սեփական կարողութիւններին վստահօրէն առաջ շարժւի, ապա թշնամուն կը ստիպի նահանջել ու պարտւել»:

«40 տարի շարունակ Իրանն ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների սադրանքների թիրախն է դարձել: Սակայն, այսօր, փոքրիկ այդ տնկին հաստաբուն կաղնու է վերածւել, որը ձախողում է տարածաշրջանում ԱՄՆ-ի դաւադրութիւնները»,- ընդգծեց Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։