Իսլ. յեղափոխութեան պահակազօրը խոցել է Իրաքեան Քուրդստանում տեղակայւած ահաբեկիչների կենտրոնատեղին:
«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան պահակազօրը խոցել է Իրաքեան Քուրդստանում տեղակայւած ահաբեկիչների կենտրոնատեղին:
Այս մասին պաշտօնական յայտարարութեամբ հանդէս է եկել Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հանրութեան հետ կապերի վարչութիւնը:
Հրապարակւած հաղորդագրութիւնում նշւած է, որ սեպտեմբերի 8-ի առաւօտեան Պահակազօրի հրթիռային ստորաբաժանումների արձակած ցամաք-ցամաք տեսակի 7 հրթիռները խոցել են Իրաքի Քուրդստանի ինքնավարութիւնում տեղակայւած ահաբեկիչների կենտրոնատեղին: Գործողութեանը մասնակցել են նաեւ Պահակազօր ցամաքային ուժերի ԱԹՍ-ները:
Պատժիչ այս գործողութիւնը տեղի է ունեցել ի պատասխան վերջին շրջանում ահաբեկչական խմբաւորումների կողմից Արմեւմտեան Ատրպատական, Քուրդստան եւ Քերմանշահ նահանգներում իրականացւած ահաբեկչական գործողութիւնների:
Հարւածի արդիւնքում սպանւել են տասնեակ ահաբեկիչներ, այդ թւում՝ խմբաւորման ղեկավար կազմի անդամներ:
Նշենք, որ աւելի վաղ, լրատւամիջոցները հաղորդել էին Իսլ. յեղափոխութեան պահակազօրի իրականացրած հրթիռային հարւածի մասին՝ նշելով, որ գործողութեան թիրախ է դարձել Իրանի Քուրդստանի դեմոկրատական կուսակցութեան կենտրոնատեղին:
Հարւածի պահին կենտրոնատեղիում ընթանում էր կուսակցութեան Ընդհանուր ժողովը:
Կուսակցութեան կենտրոնական շտաբն արդէն յայտարարել է, որ հարւածի արդիւնքում սպանւել է առնւազն 15 հոգի, այդ թւում՝ կուսակցութեան ներկայ եւ նախկին գլխաւոր քարտուղարները՝ Մուստաֆա Մոլուդին եւ Խալէդ Ազիզին: Կան տասնեակ վիրաւորներ: