Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2018 12:00

Նախագահի առաջին տեղակալ. «Համալսարանների օգնութեամբ երկիրը կը յաղթահարի բոլոր դժւարութիւնները»

Դժւարին այս պայմաններում ապաւինում ենք համալսարաններին: Վստահ ենք, որ նրանց օգնութեամբ երկրին կը յաջողւի յաղթահարել ստեղծւած իրավիճակը:

«alikonline.ir» - Դժւարին այս պայմաններում ապաւինում ենք համալսարաններին: Վստահ ենք, որ նրանց օգնութեամբ երկրին կը յաջողւի յաղթահարել ստեղծւած իրավիճակը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, համալսարանների, բարձարգոյն ուսումնական կենտրոնների, հետազօտական եւ տեխնոլոգիական կենտրոնների ռեկտորների եւ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին՝ նշելով, որ կառավարութիւնն օգնութեան խնդրանքով դիմում է այդ հաստատութիւններին:

Նշելով, որ երկիրը գտնւում է չափազանց բարդ եւ դժւարին պայմաններում, Ջահանգիրին ասել է. «Իհարկէ, դա չի նշանակում, թէ առկայ բոլոր գործօնները միանշանակ սպառնալիքներ են: Ընդհակառակը՝ յաճախ մարտահրաւէրները հնարաւոր է առիթի վերածել եւ օգտւել դրանից»:

Ըստ նրա՝ տարբեր երկրների փորձը ցոյց է տւել, որ շրջադարձային փոփոխութիւնները ծնւում են հէնց բարդ ու դժւարին իրավիճակների պայմաններում. «Պէտք է ձգտենք, որ մեզ մօտ եւս առկայ դժւարին պայմաններից ծնւեն շրջադարձային փոփոխութիւնները»,- ասել է նա:

Ջահանգիրին գիտական առաջընթցաը համարել է երկրի կենսունակութեան ապահովման գրաւականը՝ նշելով, որ անհրաժեշտ է լրջօրէն զբաղւել այդ հարցով:

«Իսկ այդ հարցի էպիկենտրոնում կանգնած են համալսարաններն ու հետազօտական կենտրոնները»,- շեշտել է նա:

«Համալսարաններն այսօր համարւում են կենսարար ու քննադատ մտքի կենտրոնները, եւ մենք ակնկալում ենք, որ նարնք ուշադրութեամբ կը հետեւեն հասարակական, տարածաշրջանային ու միջազգային իրադարձութիւններին եւ դրանց համար կը ներկայացնեն անհրաժեշտ լուծումներ»,- ընդգծել է նախագահի առաջին տեղակլը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ