Print this page
11/09/2018 - 08:55

Իրանը ուրանի հարստացման սանտրիֆուգների նոր արտադրամաս է բացել

Իրանում ուրանի հարստացման սանտրիֆուգների նոր արտադրամաս է բացւել: Այս մասին յայտարարել է Ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին:

«alikonline.ir»- Իրանում ուրանի հարստացման սանտրիֆուգների նոր արտադրամաս է բացւել: Այս մասին յայտարարել է Ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին:

«Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հրամանով՝ մենք սանտրիֆուգների արդի եւ լաւ յագեցած նոր արտադրամաս ենք բացել»,- յայտարարել է դոկտ. Սալեհին՝ չնշելով, սակայն, թէ որտեղ է այն գտնւում եւ արտադրութեան ինչ ծաւալներ ու տեխնիկական յագեցւածութիւն ունի:

Նա տեղեկացրել է նաեւ, որ մասնագէտներն աւարտել են Թեհրանի հետազօտական ռէակտորի արդիականացումը:

«Իրանը եւրոպական երկրներից մէկի հետ ռէակտորի յետագայ արդիականացման եւ հզօրացման համաձայնագիր է ստորագրել»,- նշել է Սալեհին՝ չնշելով, թէ որ երկրի մասին է խօսքը:

Նա ընդգծել է, որ երկու օբիեկտների շուրջ աշխատանքները` ռէակտորի եւ սանտրիֆուգների արտադրամասի, չեն հակասում Միջուկային համապարփակ համաձայնագրի դրոյթներին:

Յիշեցնենք, որ երէկ՝ սեպտեմբերի 10-ին, ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէն Իւկիա Ամանոն վերահաստատել է Իրանի լիարժէք համաւատարմութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրին:

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստին իր ներածական խօսքի ժամանակ Ամանոն յայտարարել է, որ Իրանում մոնիթորինգի մասին իր զեկոյցը ՄԱԿ-ի ԱԽ-ի թիւ 2231 բանաձեւի լոյսի ներքոյ ընդգրկում է վերջին մի քանի ամիսներին Իրանում ՄԱԳԱՏԷ-ի համապատասխան միջոցառումները:

«Իրանը միջուկային հարցերով իր պարտաւորութիւնները կատարում է Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակում: Կարեւոր է, որ Թեհրանը շարունակի լիարժէք կատարել այդ պարտաւորութիւնները »,- ասել է նա:

Յարակից լուրեր