Print this page
11/09/2018 - 09:10

ԱԳՆ խօսնակ. «Իրանը ներողամիտ չի լինի ահաբեկիչների նկատմամբ»

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին բացառել է հակաիրանական ահաբեկչական խմբաւորումների նկատմամբ ներողամտութեան հնարաւորութիւնը:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին բացառել է հակաիրանական ահաբեկչական խմբաւորումների նկատմամբ ներողամտութեան հնարաւորութիւնը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա յայտարարել է՝ պատասխանելով Իրաքեան Քուրդստանում տեղակայւած ահաբեկիչների կենտրոնատեղիի դէմ իրականացւած հրթիռային հարւածի մասին, «Al Jazeera» հեռուստաընկերութեան լրագրողի հարցին:

«Սա Իրանի ցանկալի ընտրութիւնը չէր: Սակայն, ահաբեկիչների գործողութիւններն Իրանի ԶՈՒ-ին ստիպեցին պատժիչ, կանխարգելիչ քայլեր ձեռնարկել»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յոյս յայտնելով, որ համատեղ նախաձեռնութիւնների շնորհիւ Իրաքեան Քուրդստանի հետ Իրանի սահմանը կը դառնայ տարածաշրջանի ամենակայուն եւ անվտանգ սահմանային գօտին:

«Իրանը երբեւէ ներողամիտ չի լինի հակաիրանական ահաբեկչական խմբաւորումների նկատմամբ»,- շեշտել է Ղասեմին:

 

Յարակից լուրեր