Հա

Քաղաքական

11/09/2018 - 12:30

Ահաբեկիչների դէմ Պահակազօրի իրականացրած հրթիռային հարւածը՝ փաստերով եւ լուսանկարներով. «Թասնիմ»-ի յատուկ ռեպորտաժը

«Թասնիմ» լրատւական գործակալութիւնը հրապարակել է սեպտեմբերի 8-ին Իսլ. յեղափոխութեան պահակազօրի միջոցով Իրաքեան Քուրդստանում տեղակայւած Իրանի Քուրդստանի դեմոկրատական կուսակցութեան կենտրոնատեղիի դէմ իրականացւած հրթիռայի հարւածի հետ կապւած փաստեր եւ լուսանկարներ:

«alikonline.ir» - «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը հրապարակել է սեպտեմբերի 8-ին Իսլ. յեղափոխութեան պահակազօրի միջոցով Իրաքեան Քուրդստանում տեղակայւած Իրանի Քուրդստանի դեմոկրատական կուսակցութեան կենտրոնատեղիի դէմ իրականացւած հրթիռայի հարւածի հետ կապւած փաստեր եւ լուսանկարներ:

 

Գործողութեան նպատակը

Իրականացւած հարւածը պատժիչ-կանխարգելիչ բնոյթի էր, որի նպատան էր զսպել Իրանի արեւմտեան նահանգներում մի քանի ահաբեկչական յարձակում իրականացրած այս խմբաւորմանը:

Յատկանշական է այն փաստը, որ ահաբեկչական այս խմբաւորումն անտեսել էր Իրանի դէմ իր սադրիչ գործողութիւններին վերջ տալու մասին Իրաքեան Քուրդստանի իշխանութիւնների պահանջներն ու յորդորները:

Պաշտօնական Էրբիլն այս խմբաւորմանը զգուշացրել էր, որ Իրանը հաստատակամ է վերջ տալու խմբաւորման ահաբեկչական գործողութիւններին:

Օգտագործւած հրթիռների տեսակը

Ընտրւած թիրախները խոցւել են ցամաք-ցամաք տիպի 7 «Ֆաթեհ 110B» տիպի հրթիռների միջոցով, որոնց գործողութեան շառաւիղը 300 կմ. է կազմում:

«Ֆաթեհ 110B» տիպի հրթիռնեն արտադրւել են 1380-ական թթ.: Կէտային հարւածների համար նախատեսւած այս հրթիռներն Իրանի բալիստիկ հրթիռների երկրորդ սերնդից են:

Աւելի ուշ Իրանն արտադրել է հրթիռների՝ «Ֆաթեհ 110C» եւ «Ֆաթեհ 110D» տարբերակներն ու աւելի զարգացած՝ 4-րդ սերնդի «Ֆաթեհ 313», «Զոլֆաղար» եւ «Ֆաթեհ-մոբին» հրթիռները:

Հրթիռներն արձակւել են Իրանի տարածքից՝ 220 կմ. հեռաւորութիւնից:

Գործողութեանը մասնակցել են նաեւ Պահակազօրի ԱԹՍ-ները:

 

Ընտրւած թիրախները

Ընտրւած առաջին թիրախն Իրանի Քուրդստանի դեմոկրատական կուսակցութեան կենտրոնատեղին է եղել, որը յայտնի է «դեմոկրատական ամրոց» անունով: Հարւածի պահին կենտրոնատեղիում ընթանալիս է եղել կուսակցութեան Կենտկոմի գաղտնի նիստը:

Թիրախին հարւածել են երկու հրթիռ, որոնց մէկը թիրախը խոցել է 100% ճգրտութեամբ, իսկ միւսը՝ ընդամենը 5 մետրի տարբերութեամբ:

Միւս 4 հրթիռները խոցել են աւելի հեռու գտնւող ահաբեկիչների ուսումնամարզական ճամբարը, իսկ 7-րդ հրթիռը մեծ հաւանականութեամբ շեղւել է ընտրւած թիրախից:

Զոհեր եւ կորուստներ

Իրականացւած հարւածի արդիւնքում սպանւել է առնւազն 15 հոգի, այդ թւում՝ կուսակցութեան ներկայ եւ նախկին գլխաւոր քարտուղարները՝ Մուստաֆա Մոլուդին եւ Խալէդ Ազիզին ու ղեկավար մարմնի անդամներից մի քանիսը: Վիրաւորւել է աւելի քան 40 հոգի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։